Երևանում հասարակական - քաղաքական գործիչներ, լրագրողներ, քաղաքացիներ քաղաքական զբոսանք - հանրային իրազեկման ակցիա են իրականացրել Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայության մասին: Ակցիայի ընթացքում մասնակիցները թռուցիկներ են բաժանել քաղբանտարկյալների մասին տեղեկատվությամբ։ Բարձրախոսով հայերեն և անգլերեն կոչեր են հնչել Հայաստանում ժողովրդավարության բացակայության, իշխանության կողմից ազատ խոսքի դեմ պայքարի, քաղաքական դրդապատճառներով հանրային գործիչներին ազատությունից զրկելու մասին: Հայաստանում քաղաքական բանտարկյալներ են ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը, Վանաձորի ընտրությունների հաղթած Մամիկոն Ասլանյանը, հանրային գործիչ Նարեկ Մալյանը, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանը և նույն փոդքասթի հեղինակ և վարող, հանրային գործիչ Վազգեն Սաղաթելյանը։
«Ազատություն քաղբանտարկյալներին»։