NEWS.am-ի տեղեկություններով այսօր առավոտյան նախատեսված Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է առատ տեղումների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի պատճառով:
Երեկ փողոցներում ջրի մակարդակի բարձր լինի պատճառով երթևեկությունը խաթարվել էր, մի շարք հայ տուրիստներ մնացել էին առևտրի կենտրոններում, ճանապարհներին՝ ավտոբուսների մեջ: Թեև լուսադեմին անձրևը դադարել է, սակայն ջրի մակարդակը դեռևս չի նվազել: