f

Անկախ

Խուլիգանախմբի ջղաձգումները կարապի երգ են հիշեցնում. Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից


Խուլիգանախմբի ջղաձգումները կարապի երգ են հիշեցնում: Այս մասին հայտարարություն է տարածել «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող Նարեկ Սամսոնյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ փաշինյանական ռեժիմը հերթական զազրելի և անբարո վարքով է աչքի ընկել՝ Պոլիցայի վերածված ՀՀ «ոստիկանության» ուղիղ ներգրավվածությամբ։ Այս անգամ ռեժիմի կողմից ազատ խոսքի բռնաճնշման հերթական արարն ուղեկցվել է ոստիկանական համազգեստ հագած ստահակների կազմակերպած բռնության և մարդկային արժանապատվության նսեմացման դեպքով։ Կասկած չունեմ, որ խոսքի ազատության իր իրավունքն իրացրած Սամվել Վարդանյանի նկատմամբ տեղի ունեցածի գլխավոր պատվիրատուն ռեժիմի պարագլուխն է։

Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական թիմը վերջին շրջանում հայկական ավտորիտարիզմը նոր մակարդակի են հասցրել՝ դրան հաղորդելով խուլիգանախմբին և քրեական օրենսգրքով խուլիգանության հանցակազմին բնորոշ գործելաոճ, ինչից ելնելով այս դավաճանական ռեժիմին կարելի է կոչել խուլիգանախումբ, որն էլ իր հերթին ՀՀ-ն փորձում է խուլիգանապետության վերածել։

Խուլիգանապետություն կառուցելու ճանապարհին խուլիգանախմբի պարագլուխը փորձում է բոլոր համակարգերը դարձնել իրեն հանցակից և դրանով իսկ բաշխել երկրում առկա բարոյազուրկ ամենաթողության պատասխանատվությունը։ Այս համատեքստում խուլիգանապետի կողմից բարոյալքվում և վերջնականապես «Պոլիցայ»-ի ինստիտուտի է վերածվում ՀՀ ոստիկանությունը, որի առանձին աշխատակիցների պահվածքը ստվերում է ողջ համակարգի` առանց այն էլ ոչ միարժեք համբավը։ Վահե Ղազարյանի գլխավորած գերատեսչությունը՝ վերջինիս իսկ գլխավորությամբ, ապականվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նույն կերպ խուլիգանապետի կողմից Հայաստանը խուլիգանապետության վերածելու գործընթացում օգտագործվում են մյուս իրավապահ մարմինները՝ Քննչական կոմիտե, Դատախազություն, ԱԱԾ և մյուսները։

Այս ամենն արվում է բացառապես Հայաստանի մաս-մաս հանձնումն Ադրբեջանին ապահովելու համար։ Վստահ եմ, որ սա գիտակցում են նաև իրավապահ մարմինների պատասխանատուները, բայց այդքանով հանդերձ շարունակում են կատարել Հայաստանը խուլիգանապետության վերածելու՝ խուլիգանապետի հրահանգները։

Բարեբախտաբար, հայ ժողովուրդը, որի որակյալ մեծամասնությունը գենետիկորեն կապված է պատմական Հայաստանի հետ, չի հանդուրժելու տեղի ունեցողը (վերջին հարցումները՝ ձեզ օրինակ), թույլ չի տալու Հայաստանի Հանրապետությունը վերածել խուլիգանապետության և հանձնել թշնամուն։ Կուտակված ողջ ցասումը մի օր պայթելու է, և մարդիկ դուրս են հորդալու փողոցներ ու սրբելով տանելու են խուլիգանախմբին և իրենց ծառայող բարոյական կասկածելի հակումներ ունեցող խուլիգաններին։ Այդ ժամանակ քաղաքացի խոշտանգող ոստիկանն ու մյուս մասնակիցները խուլիգանապետի կողմից առաջինն են զոհաբերվելու, և հանկարծ այդ ժամանակ ոչ ոք չբողոքի հետևանքներից։

Ուժային կառույցի փորձառու ղեկավարն առաջինը պետք է գիտակցի, որ այս աստիճան այլասերված հրահանգներ իջեցնողի ոտքերի տակից հողը դուրս է գալիս: Առաջինը, նաև, պետք է ողնուղեղով զգա՝ տեղի ունեցողի «կուժն ու կուլան ում գլխին է կոտրվելու»։ Խուլիգանախմբին ծառայելու որոշումը նաև հետևանքներ է ենթադրում՝ քրեական և բարոյական պատասխանատվության տեսքով։

Ոչ ոք չի՛ մոռացվում, ոչինչ չի՛ մոռացվում։

Հ.Գ. Խուլիգանախմբի կողմից անխնա օգտագործվող և ապօրինի որոշումները դակող դատական իշխանության վերաբերյալ կգրեմ հաջորդիվ։ Դատական իշխանությունը ևս անմասն չէ խուլիգանապետության կերտման գործում։

Հ.Գ. 2. Իմ սատարումն ու ջերմագին ողջույններն եմ հղում խուլիգանապետի կողմից անմարդկային վերաբերմունքի արժանացած Սամվել Վարդանյանին։ Վստահ եմ՝ այդ արարքը կատարողներն առանց դիմակի կանգնելու են մեր առաջ՝ շատ շուտով։

 

Նարեկ Սամսոնյան իշխանություններ Հայաստան

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին