Հանրապետության տարածքում ապրիլի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին աստիճանաբար կբարձրանա՝ 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 5-7 աստիճանով։
Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երևան քաղաքում ապրիլի 17-ի ցերեկը, 18-ին, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-ին և 22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19 +21, վաղը ցերեկը՝ +26 +28։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +2 +7, ցերեկը՝ +19+24,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +3 +7, ցերեկը՝ +19 +22,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝+8 +10, ցերեկը՝ +23 +26,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2 +6, ցերեկը՝ +18 +21,
Լոռիում գիշերը՝ +4 +9, ցերեկը՝ +24 +27,
Տավուշում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +25 +29,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2 +6, ցերեկը՝ +18 +21,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+9 +12, ցերեկը՝ +23 +27,
Արարատում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +27 +29,
Արմավիրում գիշերը՝ +8 +10, ցերեկը՝ +27 +29,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3 +6, ցերեկը՝ +17 +20,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+9 +11, ցերեկը՝ +26+29,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +11 +13, ցերեկը՝ +29 +31,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +23 +25։