f

Անկախ

Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանական թիմում իրենց վարկանիշը բարձրացնելու, ժողովրդի աչքը մտնելու համար պատրաստ են անգամ հետողորմյա անել սեփական որոշումները եւ ընդդիմության նախաձեռնություններն իրենց վրա քաշել։ Կառավարությունը խորհրդարան է ուղարկել «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է Ալավերդի համայնքից առանձնացնել Սանահին բնակավայրը։ Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող Արկադի Թամազյանն էր, սանահինցիները դիմել են Թամազյանին նման առաջարկով. առաջարկը մտել է օրակարգ, ներկայացվել է պատկան գերատեսչություն, սակայն կառավարությունն առաջարկն օրակարգ չի մտցրել, ու հարցը մնացել է օդում կախված։

Սանահինցիների «անկախանալու» ցանկությունը պայմանավորված է նրանով, որ Սանահինն ինքնաբավ համայնք է, տարիներ առաջ այն գյուղ է եղել՝ իր բոլոր կոմունիկացիաներով, իսկ Ալավերդի համայնքին միավորվելով՝ ավելի բարդացել է համայնքի բնակիչների կյանքը, մի թուղթ ստորագրելու համար պարտավոր են հասնել կենտրոն։ Հիմա, երբ ՔՊ-ն զավթել է Ալավերդին, իշխանությունները որոշել են բավարարել սանահինցիների պահանջը՝ լավ գործը վերագրելով իրենց, հատկապես որ Սանահինում, որոշ տեղեկություններով, ՔՊ-ի դիրքերն այնքան էլ պինդ չեն: Այսպիսով՝ առաջիկայում Սանահինը կդառնա առանձին բնակավայր։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 18․ 04․ 24 թ համարում։

 

Սանահինցիներ Հայաստան

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին