f

Անկախ

Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար


Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար

 

Կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Անդրանիկ Բերբերյանը «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է մրցանակի «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում։ Նա մրցանակը ստացել է Օսկարի առաջադրված «Ամերիկացի» (2022, ռեժիսոր՝ Մայքլ Գյուրջյան) ֆիլմի երաժշտության համար։ Նույն անվանակարգում առաջադրված էր նաև կոմպոզիտորի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» (2023, ռեժիսոր Էդգար Բաղդասարյան) ֆիլմի երաժշտությունը։  Վերջին ֆիլմն արժանացել է Լավագույն հնչյունային ձևավորում մրցանակին, հնչյունային ձևավորումն իրականացրել է Բերբերյանի Berberyan Production Studios-ը՝ ի դեմս Տիգրան Կուզիկյանի։ Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում մրցանակ ստացավ «Արշալույսի լուսաբացը» (2022, ռեժիսոր՝ Իննա Սահակյան), որում ևս հնչում է Բերբերյանի հեղինակած երաժշտությունը։

Բացի այդ, նշենք, որ մրցանաբաշխության կարճամետրաժ և անիմացիոն անվանակարգերում առաջադրվել էին Բերբերյանի երաժշտությամբ «9.1.6» (2023?, ռեժիսոր՝ Հրաչյա Զաքարյան) և «Վերադարձ դեպի ռոք» (2022, ռեժիսոր՝ Գոռ Ենգոյան)։

«Յուրաքանչյուր ֆիլմ եզակի ճանապարհորդություն է դեպի մարդկային զգացմունքների չբացահայտված ոլորաններ: Ես խորապես երախտապարտ եմ մրցանակաբաշխության ժյուրիի անդամներին՝ կատարված աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու համար։ Առանձնակի ուրախ եմ, որ իմ և մեր ստուդիայի աշխատանքներն ընդգրկված էին «Անահիտ»-ի տարբեր անվանակարգերում, և արժանացել են մասնագետների բարձր գնահատականի։ Շնորհակալ եմ իմ թիմակիցներին, և բոլոր նրանց, ովքեր նպաստել են այս հաղթանակին»,-նշում է Անդրանիկ Բերբերյանը։

Հավելենք, որ «Ամերիկացի» ֆիլմի երաժշտությունը ձայնագրվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից՝ ի դեմս մաեստրո Էդուարդ Թոփչյանի և գլխավոր մենակատար՝ ջութակահար Անուշ Նիկողոսյանի։ Ֆիլմի երաժշտության ձայնագրմանը մասնակցել են նաև մի շարք մենակատարներ՝ հաղորդելով երաժշտությանը և՛ ազգային, և՛ դասական նվագարանների առանձնահատկություններ` քանոն, դուդուկ, ուդ, թառ, դափ, կոպալ, սանթուր, բլուլ, կիթառ, կլարնետ, ալտ:

Նշենք, որ Անդրանիկ Բերբերյանը հեղինակել է ﬕ շարք հայտնի ֆիլﬔրի երաժշտություն «Կյանք ու կռիվ » (2016), «Կյանք ու կռիվ 2» (2017թ.), «Էրկեն կիշեր» (2018թ.), «Կաֆկայի երազը» (2020), «Սողոմոնի երգերը» (2020թ.), «Ավրորայի Լուսաբացը» (2022), «Ամերիկացի» (2022), «Nowhere» (2023), «Վերադարձ դեպի ռոք» (2023), «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» (2024), «Սևանիկ» (2023) և այլն: Հեղինակել է երաժշտություն տարբեր ժանրերի ավելի քան 30 ֆիլմերի, նվագախմբերի, անսամբլերի և սոլո երաժշտական գործիքների համար։

 

 Անդրանիկ Բերբերյան մրցանակ  «Ամերիկացի» ֆիլմ Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին