ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ
Տպավորություն ունեմ, որ ինչպես Արցախին թողեցինք , այնպես էլ Տավուշի 3 գյուղերին ենք թողնում միայնակ։ Ցանկացած այլ ժողովուրդ, երկրի ողջ տարածքով ոտքի կկանգներ, թույլ չտալու հայրենիքի վաճառքը։ Չեմ հասկանում, միթե՞ սյունեցիներին, լոռեցիներին, վայոցձորցիներին, երևանցիներին չի վերաբերվում ոսկեպարցիների, կիրանցիների, բաղանիստիցիների ճակատագիրն ու տարածքների կորուստը։ Այսօր , ողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնած լիներ։Հայաստանը, ինչպես 1920 թվականի մայիսին, կանգնած է լինել-չլինելու առջև։ Միթե՞ այսօր չկա Արամ Մանուկյան, որ կազմակերպի նոր Սարդարապատ, այս անգամ՝ ներքին թշնամու դեմ, փրկելով Հայաստանը։