f

Անկախ

Բաքուն հարկ եղած պահին ճամփա կբացի զորքի համար. Տավուշի սահմանագծի փոփոխության հետևանքները


Քաղաքագետի տեղեկություններով` Տավուշում առաջնագծի փոփոխության հետևանքով Հայաստանը կկորցնի պաշտպանության 24 դիրք և պաշտպանական նպաստավոր գիծ։

 Տավուշի սահմանագծի փոփոխությունը ռազմավարական հարված է Հայաստանի դիրքերին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։

«Ադրբեջանին հանձնվող տարածքը զուտ հողակտոր չէ։ Այն ունի կարևոր ռազմավարական նշանակություն` թե՛ էներգետիկական տեսանկյունից, թե՛ գյուղատնտեսական, բայց ամենակարևորը` ռազմական ու տրանսպորտային տեսանկյունից։ Այսինքն` սա շատ մեծ կորուստ է, որն Ադրբեջանին մոտեցնում է Հայաստանի խորքերին։ Հայաստանի տարածքը ոչ միայն նվազում է, այլև շատ ավելի խոցելի դառնում, հատկապես Տավուշի հյուսիսում, որտեղ ՀՀ դիրքերը վերջին 10 տարում քիչ թե շատ ամուր են եղել»,– ասաց քաղաքագետը։

 

Նրա խոսքով` կայունության ու խաղաղության մասին խոսելու համար անհրաժեշտ է ունենալ երաշխիքներ։ Մինչդեռ դրանք այսօր փաստացի գոյություն չունեն, հայտարարվում է բացառապես տարածքներ հանձնելու մասին։ Մնացածը, Միքայելյանի բնորոշմամբ, որակավորումներն են, որոնք հիմք չունեն։

Ինչ վերաբերում է սահմանին զինված ուժերը սահմանապահներով փոխարինելուն, քաղաքագետը դա անվտանգության երաշխիք չի համարում։

«Ադրբեջանցի սահմանապահները Հայաստանի սահմանը չեն պահելու, իրենք պահելու են իրենց սահմանը։ Եթե մենք խոսում ենք բարի կամքի, հարաբերությունների կարգավորման մասին, ապա Ադրբեջանն այդ բարի կամքը չունի, Ադրբեջանն ուղղակի սա որակավորում է որպես նոր ձեռքբերում։ Այնպես որ հարկ եղած պահին, եթե որոշում լինի, և, ես դրանում ոչ մի կասկած չունեմ, ճանապարհ կբացեն, որ ադրբեջանական զորքը մտնի Հայաստան։ Այսինքն` այս պահին նրանք սահման են պահելու, մինչև հաջորդ պահին Ադրբեջանը ռեսուրսներ կուտակի ու օգտագործի»,– կարծում է Միքայելյանը` հավելելով, որ այն առաջնագիծը, որն այսօր կա, օպտիմալ է, և դրա փոփոխությունը Հայաստանի դիրքերին հսկայական հարված է հասցնելու։

 

Միքայելյանի տեղեկություններով` Տավուշում առաջնագծի փոփոխության հետևանքով Հայաստանը կկորցնի պաշտպանության 24 դիրք և պաշտպանական նպաստավոր գիծ։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիա են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

Տավուշի մարզ Հայաստան Ադրբեջան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին