Ավելի քան 20 քաղաքացու ոստիկանները բերման են ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ գյուղերի բնակիչները փակել էին՝ ընդվզելով Տավուշում մեկնարկած սահմանազատման գործընթացի դեմ՝ պահանջելով տարածքներ չզիջել Ադրբեջանին։
NEWS.am-ի տեղեկություններով՝ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը շուրջ 20 քաղաքացու հետ այս պահին Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում են, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որը ևս բերման էր ենթարկվել, ազատ է արձակվել, սակայն նա մարմնական վնասվածքներ ունի։
Տեղում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված։ Կարմիրբերետավորները բիրտ ուժ կիրառելով բացել են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհն ու բերման ենթարկել քաղաքացիներին։