«Մերժիր գժին» գրությամբ սպիտակ շաիկներ հագած բազմաթիվ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Հանրապետության հրապարակում։
«Մեր դժբախտությունը դրսի թուրքը չի, մեր դժվախտությունը ներքին թուրքերն են՝ հայկական ազգանունների ներքո։ Հաջորդ ղեկավարը պետք է անցնի գենետիկ հետազոտություն»,-հայտարարեց ակցիայի մասնակից մի կին։
Մեկ այլ մասնակից բարձրախոսով հայտարարեց՝ պետք է ժողովրդի ճնշում լինի, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։
«Եթե 100 հազար մարդ հավաքվի, պոչը կքաշի ու կհեռանա»,-ասաց ակցիայի մասնակիցը։
«Միացում, միացում»,-ի պատասխան վանկարկեցին ներկաները։