Ազգային-Ժողովրդավարական Բևեռը այսօր Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով բողոքի ակցիա է անցկացրել Ազատության հրապարակում, այնուհետեւ փորձել է երթ անցկացնել, ինչը չի հաջողվել: Մեծ թվով ոստիկանական ուժերը ցրել են երթը՝ բերման ենթարկելով երթի մասնակիցներին:
Այս կապակցությամբ Ազգային-Ժողովրդավարական Բևեռը հայտարարություն է տարածել․
«Ոստիկանությունը քիչ առաջ բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթարկել նաև Բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանին և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին:
Տասնյակ բերման ենթարկվածներ կան։ Մեր ունեցած տեղեկություններով՝ Կենտրոնի բաժնում Բևեռի աջակիցներին ծեծի են ենթարկել»։