Ադրբեջանական բանակը հերթական զորավարժություններն է անցկացրել։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն՝ ՊՆ-ին հղումով, «Տագնապ» ազդանշանից հետո զորամասերի ստորաբաժանումները լքել են մշտական տեղակայման կետը և տեղակայվել կենտրոնացման գոտում։ Պաշտպանության նախարարության ղեկավարող կազմը հետևել է համազորային ուսումնական կենտրոններում անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքին։
Զորավարժությունների ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացվել է հրամանատարական կազմի օպերատիվ որոշումներ կայացնելու հմտությունների հետագա կատարելագործմանը, շտաբների փոխգործակցության զարգացմանը, ինչպես նաև դժվարին պայմաններում մարտը վերահսկելու նրանց կարողությանը:
Նշենք, որ սա առնվազն երրորդ զորավարժությունն է վերջին երկու շաբաթվա ընթացքում։