Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր գյուղը, մեր Կիրանցը, որ դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ պայքարի մեջ է եղել, բայց հիմա անորոշության մեջ է։ Մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետ՝ ներկայացնում են մեկ այլ սահման, որ փաստորեն իրենց գծած սահմանը պետք է գյուղի ներքևով անցնի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կիրանցի բնակիչներից մեկը։
«Ստացվում է, որ նախատեսած, իրենց ներկայացրած սահմանից ավելի մեծ սահմաններ են ընդգրկվելու, ըստ իրենց, որպես Ադրբեջանի տարածք։ Գյուղի մի քանի տուն հայտնվում է Ադրբեջանի հետ սահմանին։ Ասում էին՝ Հայաստանի հպարտ քաղաքացի, ապագա կա... Ուզում ենք իրենք ներկայացնեն՝ Հայաստանն ի վերջո ապագա ունի՞, թե՞ ոչ։ Ինչի՞ է այս ամենը տանում։ Կործանմա՞ն։ Հող տանք, հա, էլի՞։ Մինչև ե՞րբ տանք։ Հերիք է, էլ տեղ չկա։ Այսպես ապրելն ո՞ւմ է պետք։ Թող զենք տան, մենք պայքարենք, մեր հողը պահեն։
Ինչու, հանուն ինչի՞ են մեզ ստիպում հետ քաշվել»,- ասաց նա։