f

Անկախ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ երեխաները կհանձնեն համատեղ էսսե


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստի ժամանակ տեղեկացրեց, որ ամբողջությամբ փոխվել է դպրոցներում գնահատման համակարգը։

«Նոր չափորոշիչով ամենամեծ փոփոխություններից մեկը դպրոցներում գնահատման համակարգի փոփոխությունն է․ երեխաները միավորային գնահատական չեն ստանում մինչև 5-րդ դասարանի առաջին կիսամյակը ներառյալ։ 4-րդ դասարանի քննություններն ընդհանրապես հանվել են, փոխարենը կիրականացվի արտաքին գնահատում, որը կլինի համակցված թեստ՝ մայրենի, մաթեմատիկա և «Ես և շրջակա միջավայրը» առարկաներից»,- ասաց նա։

Ըստ նախարարի՝ 9-րդ դասարանի քննությունները վերանայվել են. «Օրինակ՝ բնագիտական առարկաների քննությունները, որտեղ հաշվի առնելով, որ լաբորատորիաներ ենք ներդնում դպրոցներում, թեստերը փոխվել են այնպես, որ փորձերի հիման վրա առաջադրանքներ պարունակեն։ Բոլոր այն դպրոցներում, ուր դեռ չկան լաբորատորիաներ, նախագծային աշխատանքներ կլինեն առնվազն 2 առարկայից, որոնք սովորողների ինքնուրույն հետազոտական աշխատանքներ են»։

Նախարարը նաև հայտնեց, որ գրականության և պատմության քննությունները միավորել են, երեխաները կհանձնեն գրականության և պատմության համատեղ էսսե։

Այս տարի առաջին անգամ դա կփորձարկվի Տավուշի մարզում։

Հայաստան ՀՀ Կառավարություն ՀՀ ԿԳՄՍ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին