Իմ իրավունքի շրջանակում ա, որ պառկեմ ասֆալտին: Իմ անվտանգությունը ստեղ մի ապահովեք, երբ թուրքն եկավ, ոչ մեկ չի կարա իմ անվտանգությունն ապահովի:
Երևան-Մեղրի մայրուղու Տիգրանաշենի հատվածում, նախքան ակցիայի մասնակից մի քանի քաղաքացիների՝ այդ թվում ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին բերման ենթարկելը, ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն տեղի ունեցավ:
«Խի ես թողել մենակ զինվորի հույսին, գնա պայմանագրային զինծառայող դարձի, զինվորի հետ սահմանը պահի»,-ակցիայի մասնակիցներից մեկին ասաց ճանապարհը բացել ցանկացող ոստիկանը:
Քաղաքացիները ոստիկանների հետ վիճաբանության ընթացքում ոստիկաններին մեղադրեցին թշնամուն պաշտպանելու մեջ:
«Էս ճանապարհը Նիկոլը տալիս ա թուրքին, եկել եք թուրքի՞ ճանապարհն եք պահպանում, հայի դիմացն եք փակում: Դուք ձեր փողի մասին եք մտածում: Ձեզ համար ի՞նչ տարբերություն էս ճանապարհը կփակեք, թե՞ մյուսը: Դուք հայրենիք ունե՞ք»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ դիմելով ոստիկաններին: