f

Անկախ

«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան


«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության։ Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Ինչ շարժում է սկսվում․

Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության։ Եթե  մոտիվացված-ոգեշնչված հասարակությունը չհասկանա, թե ինքը ինչ է պահանջում, սպասված լայն համախմբումը չի կայանա, քանի որ շատ-շատերն այս պահին չեն հասկանում առաջ քաշված պահանջները, առավել ևս՝ լուծումները։ Մենք պետք է հասկանալի լինենք նաև հարևանների ու միջազգային միջազգային հանրության համար։

Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին չէ։ Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է։ Մենք ուզում ենք ներսում կարգավորել մեր տունը, մաքրել այն, դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից։ Եվ հենց նմա'ն շարժումը բնականորեն պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը։

Ինչի պետք է հանգեցնի շարժումը․

Հենց լինի կոնսենսուս ու լայն գիտակցում՝ ներքին հաշտության և ազգային արժանապատվության վերագտնման , անմիջապես ձևակերպվելու է նոր իշխանության սուր պահանջը։ Նոր միջավայրը պահանջելու է նոր իշխանություն։ Սա շաբաթների խնդիր է, թող ոչ ոքի չթվա, թե սա անժամկետ պրոցես է։ Այս պահի էմոցիաներից մենք պետք է կարողանանք աճեցնել և ձևակերպել քաղաքական հարցեր, տալ քաղաքական հարցերի լուծման ճանապարհային քարտեզ։

Ինչի դեմ ենք ոտքի ելել․

Հայ հասարակության զգալի մասն առայժմ էմոցիոնալ մակարդակի վրա է մերժում գյուղ տալը, բայց չի հասկանում, թե որն է դրա իրական այլընտրանքը։ Նրան ամեն կողմից ներարկում են, որ այլընտրանք չկա՝ կա'մ զիջում է, կա'մ պատերազմ։ Զիջումը չի պատկերացնում` ինչ է, իսկ պատերազմ բնականաբար չի ուզում։ Հենց սրա համար է նախ պետք բացատրել, որ թափ առնող շարժումը Հայաստանի' մասին է, մե'ր մասին է, և որ վերագտնված Հայաստանը բնականաբար շարունակելու է բանակցություններն Ադրբեջանի հետ, և դա անելու է արդեն որպես սեփական շահը գիտակցող պետություն։ Բայց մինչև այդ պետք է կետ առ կետ, բոլոր հնարավոր տեխնոլոգիաներով բացատրել, որ.

  1. Առանց ամբողջական սահմանազատման` անթույլատրելի է Բաղանիս-Ոսկեպար-Կիրանց շփման գոտում տարածքների միակողմանի հանձնումը,
  2. Հանձնման այս պրոցեսը բերելու է ՀՀ ԶՈւ պաշտպանական գծի կազմաքանդմանը, ինչը ոչ թե պակասեցնելու, այլ հակառակը` մեծացնելու է պատերազմի վտանգը,
  3. Մինչև Հայաստանի Հանրապետության սահմանի ամբողջական սահմանազատումը պարտադիր է զերծ մնալ զորքերի տեղաշարժից և սահմանագծման աշխատանքներից,
  4. Անհրաժեշտ է Ադրբեջանի հետ իրականացնել ամբողջական սահմանազատում, և վերջնական համաձայնության ձեռքբերումից հետո միայն իրականացնել սահմանագծում։

Շատ կարևոր է արձանագրել, որ այս վիճակը ո'չ թե 2020-ի պատերազմի, այլ՝ 2021-ի ընտրությունների հետևանքն է։ Սա մեզ կհուշի ճիշտ քաղաքական լուծումը։ Սա, ամենից բացի, մեզ կհուշի նաև, թե ընդդիմադիր իրապես լայն համախմբման ճանապարհին ինչպես խուսափել նախկին կոպտագույն սխալներից։ Այսօր "ընդդիմադիր գետնի վրա" արդեն բոլորովին նոր իրավիճակ է, բնական պրոցեսի արդյունքում նոր անուններ ու գործիչներ են առաջ եկել, մարդկանց մոտ բոլորովին նոր որակի դիմադրության տրամադրություն կա, և այս ամենի հետ պարտադիր պետք է հաշվի նստել` մի կողմ թողնելով հին ու նոր բոլոր վեճերը ու նաև հավակնությունները»,- գրել է Հովհաննիսյանը։

Հայաստան Վահե Հովհաննիսյան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին