f

Անկախ

«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի


Գրեթե մեկ շաբաթ է արդեն, ինչ ֆրանսահայ ռազմական եւ հետաքննող լրագրող Լեո Նիկոլյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի չեզոք գոտում, որտեղ հացադուլ է հայտարարել:

Նա NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ հացադուլն սկսել է Հայաստան ժամանելուն պես. «Այսօր 6-րդ օրն է, եւ 3 օր է, որ ջուր էլ չեմ խմում: Չեն ասում, թե ինչ պատճառաբանությամբ ինձ չեն թողնում մուտք գործել Հայաստան: Ոչ մի հիմք, փաստ չեն ներկայացնում: Ես համոզված եմ, որ դա քաղաքական որոշում է: Ինձ դրել են այն ցանկի մեջ, որի մեջ է Մուրադ Փափազյանը, Մարգարիտա Սիմոնյանը: Ես լրագրող եմ, ես գնացել եմ Ոսկեպար եւ մոտ մեկ ամիս ապրել եմ այնտեղ: Դա իրենց դուրը չի եկել: Մի քանի ռեպորտաժ եմ պատրաստել: Երեւի իրենց դուրը չի եկել, որ խոսել եմ Բագրատ Սրբազանի հետ, Մախսուդյանի հետ: Ես իմ աշխատանքն եմ անում, ես կուսակցական չեմ, ոչ մեկի դեմ չեմ, ես ֆրանսիացի լրագրող եմ:

Ես մի քանի օր առաջ Հայաստանում էի, քանի որ մայրս ծանր հիվանդ է, սրտի խնդիր ունի եւ ես չէի ուզում այդքան շուտ գայի Հայաստան, բայց իմ փաստաբանը ասաց՝ շուտ պետք է գաս, դատական նիստ կա, քեզ կանչում են, պետք է ապրիլի 25-ին այստեղ լինես: Բանն այն է, որ ինձ վրա երկու տարի առաջ հարձակում է եղել Հայաստանում: Այդ գործով դատարանի խնդրանքով եկել եմ Հայաստան: Ես եկել եմ ֆրանսիացի գործարարի հետ, որ ուզում է այստեղ ներդրում անել, նաեւ ֆրանսիացի պատգամավորի հետ: Իրենք մտել են, իսկ իմ մուտքն արգելել են:

Հիմա ես իմ պայքարը շարունակում եմ, ինձ իրավունք չունեն զոռով հետ ուղարկել, ես չեզոք գոտում եմ»,-ասաց նա:

Լեո Նիկոլյանը պատմեց, որ կառավարության ներկայացուցիչներն ամեն օր գալիս են տոմս են տալիս, փող են առաջարկում, որ հետ վեևրադառնա. «Ասում են՝ «Ախր Լեո ջան, մտածիր քո մոր առողջության մասին, ինքը ծանր հիվանդ է, մահանալու վրա է: Լեո ջան, դու էլ թոքի քաղցկեղ ունես, մտածիր քո մասին: Գիտենք՝ ինչ հայասեր ես, բայց խնդրում ենք՝ գնա»: Ես գնացողը չեմ, ես Մուրադ Փափազյանը չեմ, որ երկու տարի պայքարեմ: Ես կուսակցական չեմ, ես լրագրող եմ ու չեմ գնալու: Եթե պետք է մեռնեմ, էստեղ եմ մեռնելու: Վաղուց եմ որոշել, որ թաղումս պետք է լինի Հայաստանում»,- ընդգծեց նա:

Լրագրողը նաեւ տեղեկացրեց, որ ՄԻՊ–ի գրասենյակից այցելել են, նաեւ 3 ժամը մեկ բժիշկներ են այցելում, լուրջ առողջական խնդիրներ ունի, բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա, պետք է դադարեցնել հացադուլը:

Հայաստան Լեո Նիկոլյան

4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Ավելին
Ավելին