f

Անկախ

Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան


Մեզ փորձեցին ամեն գույնով, ամեն պիտակով պիտակավորել, բայց այդ բոլորը ժողովուրդը ֆիլրտրել է և հասկացել, թե իրականությունը, ճշմարտությունն ինչի մասին է: Հիմա էլ փորձում են այնպես ներկայացնել, թե այս պայքարը ծառայում է այլ պետությունների շահերին, որոնք ցանակնում են մեր միջոցով բախումներ հրահրել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ եք դուք, զոհերի պատճառն էլ եք դուք: Ի վերջո, հասկացե՛ք, որ դուք եք իշխանությունը: Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, Կիրանցում NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ դիմելով իշխանություններին:

«Կիրանցի այս բարձունքում, Տավուշի այս գեղեցիկ կենտրոնում մեր արդարության և ճշմարտության համար այս մեծ պայքարի օջախում  հավաքված են արժանապատիվ, հրաշալի մարդիկ, ովքեր ոտքի են կանգնել ընդդիմանալու ստին և կեղծիքին: Այս հարցը, թեպետ, ծագել է այստեղ, կամ ուղղակի որպես առաջնագիծ վերաբերում է այս շրջանին, այդուհանդերձ, լուծումները գտնվում են ողջ Հայաստանում՝ մասնավորապես՝ Երևանում»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի տարբեր վայրերում իրենց անհամաձայնությունն արտահայտողներին:

«Գիտեմ նաև, որ որոշ դեպքերում ոստիկանների միջամտություն, անհամարժեք և բիրտ ուժի կիրառում է եղել, ոմանք վնասվածքներ են ստացել, ոմանց ձերբակալվել են, այդ ամենը սակայն, նշանակություն չունի: Մեր բարձրագույն արժեքը, գիտակցությունը և պայքարի ուղին ճշմարտության հաստատումն է: Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով: Մենք այս գործընթացը կասեցնելու ենք ճշմարտությամբ, այլ կերպ չի կարող լինել: Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու»,-հավելեց Տավուշի թեմի առաջնորդը:

Բագրատ Սրբազանը դիմեց ժողովրդին՝ կոչ անելով շարունակել իրենց անհամաձայնությունն արտահայտել: Ոստիկաններին էլ կոչ արեց չլարվել, որովհետև ժողովուրդը իրենց հետ բախումների միտում չունի:

Հայաստան Բագրատ Սրբազան

Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Ավելին
Ավելին