f

Անկախ

Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան


ԱԺ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ում այսօր Երեւան-Սեւան մայրուղում բողոքի ակցիայի ժամանակ բերման էին ենթարկել, մանրամասներ պատմեց իրեն բերման ենթարկելու դեպքից:

Նա արդեն դուրս է եկել ոստիկանության հրազդանի բաժնից:

«Քաղաքացիական հագուստով ոմն մեկը, ով ակներեւաբար ոստիկանության կամ ուժային կառույցի ներկայացուցիչ է, ասաց՝ այստեղ ձեր բողոքի ակցիան մի կազմակերպեք: Ես ասացի՝ այսպիսի իրավիճակ է հանրապետությունում, դուք ի՞նչ եք առաջարկում, եթե թուրքերը ճանապարհը փակեն, էլի դուք ճանապարհը բացելո՞ւ եք: Նա միայն ասում էր՝ ինձ հարցեր մի տուր: Նյարդային մարդ էր, նյարդերը չդիմացան, ուժ գործադրելով բերման ենթարկեցին, բարձրացրեցին երրորդ հարկ, անմիջապես ներքեւ իջացրեցին: Հիմա ես մի քանի անգամ փորձում եմ ներս մտնել, հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել:  Հերթապահ ոստիկանները խոստանում են ճշտել ու տեղյակ պահել,  բայց դեռ ոչինչ հայտնի չէ:

Ես  ուզում եմ հանդիպել իրենց ղեկավարության հետ, հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ: Անկախ ամեն ինչից ես ոչ մի կարգ չեմ խախտել, միայն փորձել եմ հասկանալ՝ իսկ եթե թուրքերը ճանապարհ փակեն, արդյոք իրենք նույն ջանասիրությամբ ճանապարհը բացելու են: Այդ հարցն իրենց ակներեւաբար իրենց շատ զայրացրեց»,-ասաց Արթուր Խաչատրյանը:

Նա հայտարարեց, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում ոստիկանապետության եւ բռնակալության դրսեւորումներ են:

 

Արթուր Խաչատրյան Տեսանյութ բերման ենթարկել անհնազանդության ակցիաներ ՀՀ Ոստիկանություն Հայաստան

Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
Ավելին
Ավելին