f

Անկախ

Փաշինյանը օգնություն է խնդրել Տեր-Պետրոսյանից․ հատուկ գործողություն Ծառուկյանի հայտարարությունից առաջ. Politik.am


Politik.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է դժվարին կացության մեջ։ Նա՝ քաղաքական դաշտում մնացել է միայնակ, չունի դաշնակիցներ, հանրության ստվար մասը արդեն չի վստահում իրեն, իսկ իր ամուլ թիմը չի կարողանում  հենարան դառնալ իր համար։

Փաշինյանի իշխանության համար հատկապես անհույս ժամանակներ սկսեցին, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ծրագրային ելույթով հանդես եկավ և նշեց, որ կառավարության 100 տոոկս կամզը տապալել է իր աշխատանքը․«Երկրում ստեղծված իրավիճակը պարտադրել է այսօր հանդես գալ սթափ գնահատականներով և ներկայացնել ելքեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման վերաբերյալ: Տարբեր ոլորտներում կառավարության վարած քաղաքականությանը,  տնտեսության բոլոր ճյուղերը ձախողված են: Դիմում եմ  Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բոլոր կարող և առողջ ուժերին, պատրաստ եմ անձամբ հանդիպել բոլոր առողջ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, երկրի ապագայով մտահոգ մտավորականների, գործիչների հետ՝ քննարկելու երկիրն այս իրավիճակից դուրս բերելու իրատեսական ծրագրերը»,-հայտարարել էր Գագիկ Ծառուկյանը՝ հավելել, որ հապաղելու ժամանակ չկա․«Երկիր ենք կորցնում»։

Պարզվում է Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նախապես տեղյակ են եղել Ծառուկյանի կողմից նախաձեռնվող գործընթացին։ Ըստ ամենյանի՝ ներսում իրենց տեղեկատուներն ունեն։ Փաշինյանը լավ հասկանալով Գագիկ Ծառուկյանի խոսքի ազդեցությունը փորձել է կանխարգելիչ քայլեր ձեռնարկել։

Փաշինյանը փորձել է նախապես քարոզչական այնպիսի ֆոն ապահովել, որպեսզի Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը դիտարկվի, որպես քայլ պետության դեմ։ Հենց այս նպատակով նա խնդրել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որպեսզի նա մի հայտարարություն տարածի, որով իշխանության դեմ արտահայտվողները դիտարկվեն դավաճանություն։ Փաշինյանի այս խնդրանքի արդյուքնում ծնվել է Տեր-Պետրոսյանի սիլոգիզմը։

Տեր-Պետրոսյանը Ծառուկյանի հայտարարությունցի ժամեր առաջ տարածում է մի հայտարարություն, որում ամսնավորապես ասվում էր․«Պարզագույն սիլոգիզմ․

a)      Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին,

b)      Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին,

c)  Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»։

Իշխանական մամուլը մինչ Ծառուկյանի հայտարարության տարածումը ամենալայն թափով տարածեց Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որպեսզի հենց «դավաճանության» ֆոնին դիտվի ԲՀԿ առաջնորդի խոսքը։ Բայց ելնելով հանրության արձագանքից կարելի է արձանագրել, որ իշխանությունների ծրագիրը տապալվել է։

Նիկոլ Փաշինյան Լևոն Տեր-Պետրոսյան

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին