Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, հնարավոր է բաց թողնի այս տարվա ԱՄՆ բաց առաջնությունը` Ֆրանսիայի բաց առաջնությանը «Ռոլան Գարոսին»: Ջոկովիչը ցանկություն չունի այս շրջանում մեկնելու ԱՄՆ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թենիսի Մեծ սաղավարտի տարվա 4 մրցաշարերից Ռոլան Գարոսը` Ֆրանսիայի բաց առաջնությունը, կրկին կհետաձգվի: Ռոլան Գարոսը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կարող է հետաձգվել ևս մեկ շաբաթով: Նախապես այն պետք է անցկացվեր մայիսի 25-ից հունիսի 7-ը, սակայն հետաձգվեց մինչև սեպտեմբերի 20-ը: Այժմ կմեկնարկի սեպտեմբերի 27-ին և կեզրափակվի հոկտեմբերի 4-ին: