f

Անկախ

Ներողությամբ փոխհատուցվող կյանքեր


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարդու ոտք է տրորե՞լ, թե՞ գինի է թափել ինչ որ մեկի հագուստին, որ ներողություն է խնդրում։

Միայն այսօր կորոնավիրուսի համաճարակից մահացել է 23 հոգի, իսկ համաճարակի սկզբից 327 հոգի է մահացել, իսկ կողքի Վրաստանում այդ ամբողջ ընթացքում 13 հոգի է մահացել, այսինքն Հայաստանում առնվազն 300֊ի մահվան համար մեղավոր է կառավարությունը։

Այսօր Վրաստանում 14 վարկված է հայտնաբերվել, իսկ Հայաստանում 566, ընդհանուր Վրաստանում վարակվել է 831 հոգի, Հայաստանում 14669:

Իսկ Հայաստանում, երբ նախարարը սկսեց խոսել հիվաների սորտավորման անհրաժեշտությունից, ապա սորտվորեցին և մարդիկ սկսեցին մահանալ այն պատճառով որ բուժօգնությունը չէր հերիքում, պարզվեց որ առնվազն երկու բուժհաստատություն կա, որոնք 3 ամիս առաջ պատրաստվել էին համաճարակին, սակայն նախարարությունը չէր օգտագործել նրանց հնարավորությունները, որն ուղղակի սպանություն է։

Թորոսյանը ասում է. «Ներողություն եմ խնդրում և ուզում եմ ասել, որ տարբեր իրավիճակներում տարբեր որոշումներ կայացնելիս գուցե հապաղել ենք», իսկ հապաղելու համար Իտալիայի վարչապետ Կոնտեին կանչել են դատախազություն բացատրություն տալու, քաղաքացիները կառավարությանը մեղադրում են, որ համաճարակի կանխարգելմանն ուղղված գործողություններն ուշացնելու պատճառով բազմաթիվ մարդիկ են մահացել։ Պատկերացրեք, եթե պարզվեր Իտալիայում կորոնավիրուսով հիվանդներ ընդունելու համար պատրաստ բուժհաստատություններ են եղել, սակայն կառավարության պատճառով հիվանդներ չեն հասել նրանց, ի՞նչ կլիներ։

Եթե ներողությունը քաղաքավարական ակտ չի, մեղքի զգացում է պարունակում, ապա որոշակի գործողություն պետք է ներառի, եթե նախարարն է զղջացել, ապա առնվազն պիտի հրաժարական տա, բայց նախարարը շարունակում է պաշտոնավարել, ներողությամբ քաղաքավարություն է խաղում այնտեղ ուր ողբերգություններ են լինում։ Բանտում գիտե՞ք ինչքան կալանավոր կա, որ ներողություն են ասել, բայց ներողությունը չի ազատել կալանքից, իսկ նախարարը մի ներողությունով ուզում է փոխհատուցել մարդկանց առողջություններն ու կյանքերը՝ սխալվել էի՝ կներեք, որ հիվանդացաք, մեռաք։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Արսեն Թորոսյան նոր կորոնավիրուս

Եթե այսօր հրապարակում առաջ քաշվի իշխանափոխության պահանջ, դա ուղիղ քաղաքականություն է. Թունյան
Քաղաքական որոշ շրջանակներ անցել են իրենց ավանդական ձեռագրին. Վարչապետի խոսնակը՝ իր անունով կեղծ տելեգրամյան ալիքի մասին
14 ժամով ջրանջատում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում
«Շնորհավոր Մայիսի 9». Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը
44-օրյայի մասնակից Իշխան Գևորգյանն իր համախոհների հետ կառավարության մոտ կդիմավորի Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը
Լիբանանում անցկացվեց «Ո՛չ հողային զիջումներով» խորագրով հավաք
Պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա, գիշերը նույնքան կնվազի. եղանակի տեսություն
Բայդեն. ԱՄՆ-ն կդադարեցնի զենքի վաճառքը, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ
Վերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր հայրենիքը, հավատանք մեր ուժերին, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. Hetq.am
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր պանթեոն. Նրան ուղեկցել են Արցախի պաշտոնյաներ, պատգամավորներ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով
Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
Մեր իշխանությունները հրահրողներն էլ են, պատասխանատուն էլ են, պայմանավորվողն են. Բագրատ Սրբազանը` պատերազմի մասին
«Հրապարակ». Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի»
Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան
«Հրապարակ». Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Ավելին
Ավելին