Թուրքիայում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19 վարակի 987 նոր դեպք: Այդ մասին վկայում են թվիթերում երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջայի հրապարակած տվյալները: Գրում է Gazeta.ru-ն;
Հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 174023-ի:
Նշվում է, որ մեկ օրում նաև կորոնավիրուսով վարակված 17 հիվանդներ են մահացել, իսկ ընդհանուր առմամբ մահացածների թիվը 4763 է կազմում:
Բուժվածների թիվը հասել է 147.860-ի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է «կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում վերջին ջանքերը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի սահմանների բացման թեման»: