2019 թվականին Հայաստանում ակտիվորեն ընթացել է սերտիֆիկատներ տալու եւ հաստատելու գործընթաց մանկատների շրջանավարտների համար բնակարաններ ձեռք բերելու նպատակով: Այս մասին հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Բնակարանների ձեռքբերման բուն գործընթացը կավարտվի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 30-ը:
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ բնակարաններ են հատկացվելու մանկատների 300 շրջանավարտների: