f

Անկախ

Լավագույն նվերը ժպիտով նվիրածն է․․․


«Անկախը» շարունակում է «Կորոնավիրուս. դժվարություններ և հնարավորություններ» հոդվածաշարը։ Այսօրվա մեր զրուցակիցը «Նվեր կա» ՖԲ խմբի ադմին Անի Գինոսյանն է։

-Անի, մեր զրույցի սկզբում մի փոքր պատմեք Ձեր մասին՝ հատկապես անդրադառնալով վերջին ամիսներին։

-Ես մասնագիտությամբ ռեժիսոր եմ։ Ավարտել եմ Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, բայց, ցավոք, երբևէ չեմ զբաղվել իմ մասնագիտությամբ։ Ամուսնացած եմ, ունեմ մեկ դուստ՝ Լուսէն։ Նրա ծննդից առաջ աշխատել եմ «Այբ» դպրոցում՝ որպես պարի ուսուցիչ։  Ինչ վերաբերում է վերջին ամիսներին, անկեղծորեն պիտի ասեմ՝ իմ կյանքում գրեթե ոչինչ չի փոխվել, որովհետև գտնվում եմ մայրության արձակուրդում արդեն ութ ամսից ավելի, հետևաբար հիմնական զբաղվածությունս կապված է փոքրիկի հետ։ Չեմ աշխատում, նախընտրում եմ ներկա լինել բալիկիս մեծանալու հաճելի ընթացքին։ Իհարկե, վերջին շաբաթներին ավելի լարված եմ։ Այս պահին մտերիմներ ու ծանոթներ ունեմ, որ վարակված են կորոնավիրուսով, ուստի փորձում ենք առավելագույն սահմանափակել շփումներն ու հետևել համավարակի հետ կապված կանոններին։

Պիտի ասեմ, որ մի փոքրիկ բիզնես ենք ստեղծել Աստղիկ Մելիքսեթյանի հետ՝ «Նվեր Տուփիկը», որն այս ընթացքում էլ բնականոն հունով շարունակում է իր գործունեությունը։ Մենք պատրաստում ենք նվերներ, հիմնականում հավաքածուներ, և վաճառում ենք՝ տեղադրելով տուփի մեջ։ Այդ բիզնեսի առումով այժմ իմ հիմնական զբաղվածությունն արտահայտվում է համացանցային վաճառքի իրականացումով։   

-Դուք  «Նվեր կա» ՖԲ խմբի ադմինն եք։ Ներկայացրեք խմբի ստեղծման պատմությունն ու նպատակները։

-Խումբը ստեղծվել է հունվար ամսին, և փորձում ենք հաստատուն քայլերով առաջ գնալ՝ ավելացնելով մեր անդամների թիվը։ Խումբը ստեղծելու նպատակը վաղուց ունեի, քանի որ հաճախ կարիք էի ունենում մտերիմներիս նվեր ընտրելու համար օնլայն հարթակում փնտրել նման թեմատիկայով էջեր ու չէի գտնում հետաքրքիր, տվյալ պահին ինձ օգտակար տարբերակներ։ Ինչ խումբ էլ, որ կար, կամ մասնակիցների թիվն էր քիչ, կամ գրառումներն էին հազվադեպ։ Ուստի անընդհատ մտմտում էի՝ պետք է ստեղծել մի հարթակ, որը կկարողանա օգնել մյուսներին նվերի ընտրության հարցում։ Արդյունքում ստեղծվեց «Նվեր կա» ՖԲ խումբը։

Այսօր արդեն խմբի «փնտրում եմ» բաժնի օգնությամբ մեր անդամները կարող են առանց գրառում կատարելու էլ ծանոթանալ եղած նվերների առաջարկներին։

-Անի, այնպես  ստացվեց, որ վերջին շրջանում բոլորիս կյանքի որոշակի հատված, անկախ մեր կամքից, տեղափոխվեց օնլայն հարթություն։ Երբ ստեղծում էիք խումբը, պատկերացնում էիք, որ այն կարող է մի օր առավել քան օգտակար լինել մարդկանց։ 

-Իրականում նախապես ես հենց հաշվի եմ առել, որ խումբը՝ որպես օնլայն ռեսուրս, պիտի օգտակար լինի նվերներ գտնելու հարցում՝ անկախ համավարակից։ Եվ քանի որ վերջին շրջանում իմ դուրս գալն արդեն բավականին սահմանափակվել էր, և ավելի հեշտ էր նվեր փնտրելու օնլայն տարբերակը, մտածեցի էլի մարդիկ կլինեն ինձ նման։ Շատ ցանկանում էի, որ այն ձեռագործ աշխատանքներով զբաղվող մեր քաղաքացիներին էլ ծառայի։

Խումբը պրակտիկ է նաև նրանով, որ ունենք անանուն ներկայանալու հնարավորություն։ Ովքեր ցանկանում են նվերի ընտրություն անել այնպես, որ խմբում գրանցված իրենց մտերիմները չիմանան, կարող են հենց անանուն հանդես գալ՝ նշելով այն մարդու տարիքն ու  նախասիրությունները, ում նախատեսում են նվիրել այն։ Բնականաբար, այս հարթակում էլ նվեր փնտրողներն առավել ակտիվանում են տոն օրերից առաջ և հատկապես անանունների տեսքով։

-Որքանո՞վ է խումբը ծառայում իր նպատակներին։ Եվ ի՞նչ կյանքով է ապրում հենց վերջին ամիսներին։

-Խումբը դեռ մասամբ է ծառայում իր նպատակներին․ առաջխաղացի և զարգացման շատ տեղ ունենք։ Քանի որ խումբը հստակ թեմատիկ ուղղվածությամբ է, դեռևս ժամանակ է պետք անհրաժեշտ ակտիվության դրսևորման, գրառումների և քննարկումների համար։ Հիմնական գրառումները ես եմ անում, բայց հուսով եմ՝ խմբի աճին զուգահեռ կլինեն նաև այլ մոտիվացված անձինք։ Միշտ փորձում եմ ներկայանալ յուրօրինակ թեմաներով, որ ավելի շատ մարդիկ հետաքրքրվեն խմբի գործունեությամբ։ Նաև փորձում եմ գրառումներս ներկայացնել բլոգի նյութերի ձևաչափով՝ խմբի անդամներին առավել ակտիվացնելու համար։ Մենք սկզբում բավականին բուռն ենք սկսել մեր գործունեությունը, և շատ մարդիկ, որոնք պատրաստում են ձեռագործ նվերներ, միանգամից միացան մեզ՝ ներկայացնելով իրենց աշխատանքները։ Այս համագործակցությունը նպաստավոր է նաև նրանց ճանաչման, հետևաբար նաև վաճառքի ակտիվացման համար։ Ուստի  ամեն բան պիտի անենք, որ խումբը չպասիվանա։   

Համավարակի հետ կապված էլ չեմ կարող ասել, թե խմբի ակտիվության կամ պասիվության հարցում ինչ նշանակություն է ունեցել, քանի որ ամեն դեպքում մեկնաբանությունների դաշտում գրեթե միշտ ունենում ենք  շատ ակտիվ մասնակցիներ։

-Ձեր գրառումներում հաճախակի նշում եք Ձեր աղջկա՝ Լուսէի անունը։ Որքանո՞վ է նա ոգեշնչում խմբի կառավարման աշխատանքներում։

-Լուսէն կապված է իմ կյանքի ամեն մի իրողության հետ, իմ ողջ առօրյան նրանով է լցված։ Իսկ խմբում գրառումներ անում եմ հիմնականում այն պահերին, երբ նա քնած է, քանի որ միայն այդ ժամանակ եմ ազատ լինում։ Ցանկանալով  անմիջական լինել խմբի անդամների հետ՝ ինձնից անկախ արդեն իմ գրառումներն էլ կապում եմ Լուսէի հետ։ 

-Ի՞նչ բացահայտումներ եղան խմբի ստեղծումից հետո։

-Խումբը բացահայտումներով լի է եղել առաջին հերթին հենց ինձ համար, որովհետև հանդիպեցի այնպիսի ձեռագործ աշխատանքների, որոնց հեղինակներին մինչ այդ չէի ճանաչել։ Նրանք մեր խմբի օգնությամբ մեծ լսարան հավաքեցին․ շատերն իմացան, որ այդպիսի ձեռագործ աշխատանքներ գոյություն ունեն։ Ես նրանց բոլորի անունները մտապահել եմ, որ երբ նվիրելու առիթներ ունենամ, անպայման օգտվեմ։   

-Ինչպիսի՞ նվերներ է նախընտրում այսօր մեր հասարակությունը, և որքանո՞վ է կարևորում փաթեթավորումը։

-Միանշանակ կարծիք հայտնել չեմ կարող, բայց հիմնականում մարդիկ փնտրում են կրեատիվ և չկրկնվող նվերներ։

Փաթեթավորման թեմայի հետ կապված էլ ես առանձին գրառում եմ արել։ Պարզվեց, որ խմբի մասնակիցների մեծ մասը կարևորում էին և՛ նվերն ինքնին, և՛ գեղեցիկ փաթեթավորումը, ընդ որում թե՛ նվիրելիս, թե՛ ստանալիս։ Հատկապես փաթեթավորումը արժևորվում է այն դեպքում, երբ նվերը մտերիմ մարդու համար է։

-Որպես նվերների աշխարհում հմտացած մարդ՝ ի՞նչ խորհուրդ կտաք նվեր ընտրելիս, մանավանդ եթե մարդն, ում համար ընտրում ենք նվերը, այնքան էլ մտերիմ չէ։

-Հիմնականում ընտրությունը կախված է տարիքից և աշխատանքային բնագավառից։ Ինձ համար, որպես անփոխարինելի նվեր, միշտ եղել է գիրքը։ Եվ կարելի է նվիրել հատկապես կենսագրական կամ հոգեբանական գրքեր, որոնք հիմնականում բոլորին էլ հետաքրքրում են։  

-Նվեր ստանա՞լ եք սիրում, թե՞ նվիրել։

-Երկուսն էլ։ Սկսեմ ստանալուց․ տոն օրերից առաջ անհամբեր սպասում եմ, թե այս անգամ ինչ անակնկալ են մտածել ընկերներս ու հարազատներս ինձ համար։ Իսկ ինչ վերաբերում է իմ նվիրելուն, ես նախապատրաստական աշխատանքները սկսում եմ դեռ 2-3 ամիս առաջ՝ մանրակրկիտ պատրաստվելով։

Ընդհանրապես կարևորում եմ ոչ թե նվերի արժեքը, այլ թե մարդն ինչ սրտով է այն ՝՝նվիրում կամ մատուցում։ Անգամ ամենահասարակ նվերը, որ տալիս են ինձ մեծ սիրով ու ջերմությամբ, ես առանձնացնում եմ և ցուցադրում իմ տան որևէ տեսանելի անկյունում։

-Դուք խմբում մի անգամ շեշտել եք, որ լավագույն նվերը ժպիտով նվիրածն է։ Ուրիշ ի՞նչ բնութագրումներ ունի լավագույն նվերը։

-Ժպիտով, սիրով և երկար մտածված։ Շատ եմ կարևորում, երբ նվերն արագորեն գնված չէ որևէ խանութից։ Սիրում եմ, երբ նվիրողը հատուկ խորհրդածում է տվյալ ուղղությամբ։ Միայն այդ դեպքում նվերը կարող է ժպիտ պարգևել դիմացինին։ Նվեր ընտրելիս, որպես կանոն, ես շատ եմ չարչարվում, դրա համար նվիրելիս անպայման ստիպում եմ՝ իմ աչքի առաջ բացեն փաթեթավորումը, որ տեսնեմ նրանց արձագանքը։  Շատ եմ ուրախանում, երբ դիմացինը հավանում է նվերը։

-Ի՞նչ հետագա նպատակներ ունեք «Նվեր կա» խմբի հետ կապված։

-Շատ եմ ցանկանում մեծացնել խմբի անդամների թիվը, որովհետև զրույցների ժամանակ մտերիմներս միշտ նշում են խմբի գաղափարի օգտակարության մասին։ Եվ ես, որ նույնիսկ հարազատներիս հեշտությամբ չեմ նվեր ընտրում, շատ ուզում եմ՝ նվերի ընտրության հարցում դժվարություն ունեցողները խմբի օգնությամբ արագորեն կողմնորոշվեն, և այնքան շատանան խմբին անդամագրված վարպետները, որ յուրաքանչյուր հարցումից հետո լինեն նվերի ընտրության բազում տարբերակներ։ Մեծ ցանկությունս է նաև, որ ձեռքի աշխատանքների վաճառքի համար «Նվեր կա»-ն լինի լավագույն հարթակ՝ նպաստելով նոր գաղափարների ծննդի։

Եվ քանի որ անգամ խմբի անվան ընտրության հարցում եմ շատ մտորել, հուսով եմ՝ ժամանակի ընթացքում կկարողանանք օգտակար լինել բոլոր նվեր փնտրողներին՝ անկախ ճաշակից ու նախասիրություններից։ 

-Անի, ինչպիսի՞ նվերներ կմաղթեք մեր ընթերցողներին։

-Բոլորին մաղթում եմ այնպիսի նվերներ, որոնց մասին նրանք երկար են երազել, կմաղթեմ բազում-բազում գրքեր և, ամենակարևորը, ուզում եմ, որ յուրաքանչյուր նվերի հետ մարդիկ ստանան լիքը սեր նվիրողի կողմից։

 

                                                                                                                                             Արփի Խաչատրյան

Անի Գինոսյան նոր կորոնավիրուս Նվեր Տուփիկ

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին