f

Անկախ

Նիկո՛լ, այլևս երբեք մի խոսիր մեր պատմության ու մեր ժողովրդի հոգեկերտվածքի մասին. Ֆարմանյան


Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ո՛չ մի կորոնավիրուս, ո՛չ մի պատերազմ ու անգամ ո՛չ մի բնական աղետ չի կարող այնքան կործանարար լինել մեզ համար, որքան այն, ինչ անթաքույց ու հետևողականորեն արվում է այսօր. հայ ժողովրդի գիտակցության մեջ մեխել այն փնթի, կեղծ ու մակերեսային դիլետանտիզմը, թե մենք անկարգապահ, սեփական պետությունը չհարգող, օտարի լծից մինև վերջ հոգեբանորեն չձերբազատված, պատմության մեջ սեփական կարգը երբեք չստեղծած ժողովուրդ ենք: Նիկոլ Փաշինյանի առավոտյան եթերն այդ մասին էր:

Չգերազանցված ողբերգություն է տեսնել, թե ինչպես է աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկն առաջնորդելու կոչված վարչապետը, լավ չճանաչելով սեփական իսկ ժողովրդին, անտեղյակ լինելով նրա իսկ պատմությունը, թշնամական նման քարոզչությամբ անվստահություն սերմանում մեր սեփական ուժերի, մեր ժողովրդի հավաքական որակների հանդեպ: Հլը կողք ու բոլորը նայե՜ք: Հլը ժամանակի հեռվից նայե՜ք: Քո թշնամին սեփական պատմություն իսկ չունեցող իր ժողովրդին փառաբանում` ամպերին է հասցնում, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը առավոտից իրիկուն սեփական ժողովրդին է փնովում ու կասկածի տակ դնում նրա հավաքական որակները: Ու այս ամենը ամեն րոպե հնարավոր պատերազմից հինգ պակաս..

Չսխալվե՛ք. Նիկոլի պետականակործան այս քարոզչությունը միայն երկրում ստեղծված աղետալի իրավիճակի պատասխանատվությունն իր ու կառավարության ուսերից գցելու համար չէ: Սա դիվերսիա է: Խորքային իմաստով դիվերսիա ընդդեմ մեր անկախության, ընդդեմ սեփական պետականությունն ունենալուն արժանի լինելու մեր հավատի ու կամքի:

Քաղաքականության, իշխանության, պայքարի ու ամեն ինչի հերն էլ անիծած: Սա, ախր, լրի՜վ ուրիշ հարց է: Չի կարելի կեղծ ու դիլետանտ նման քարոզչությամբ սեփական ժողովրդի ողնաշարը ջարդել: Ու՜ր են մեր վաստակաշատ ազգաբաններն ու պատմաբանները, ու՜ր են սոցիալական հոգեբանության ու այլ ոլորտների մասնագետները: Ինչու՞ չի լսվում նրանց մասնագիտական ձայնը, նրանց սթափեցնող խոսքը, նրանց գիտական խիղճը: Բա էլ ովքե՞ր կարող են այս համատարած աղմուկի մեջ լայն թափ հավաքող քարոզչական այս ազգակործան դիվերսիայի դեմն առնել, եթե ոչ հենց իրենք:

Հ.Գ. Եթե խնդրանքս դիտվի անձնական, թող, որ լինի այդպես: Նիկո՛լ, այլևս երբեք մի խոսիր մեր պատմության ու մեր ժողովրդի հոգեկերտվածքի մասին: Դու ոչ մեր ժողովրդին ես ճանաչում, ոչ էլ նրա պատմությունը գիտես:

Սամվել Ֆարմանյան ՖԲ Գրառում

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին