f

Անկախ

Ակնհայտ է, որ սա «մասկի շոու» կամպանիայի հերթական սերիան է. Շարմազանով


Այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի բերման ենթարկելու փաստին՝ ասաց, որ սա «մասկի շոու» կամպանիայի հերթական սերիան է։ 

«Այստեղ եմ, որովհետև իմ կուսակցական ընկերոջը և ընկերոջն են բերման ենթարկել՝ Ռուբենին Հայրապետյան։ Ակնհայտ է, որ սա «մասկի շոու» կամպանիայի հերթական սերիան է, վարչակարգը Փաշինյանի գլխավորությամբ խուճապի մեջ է, վախերն ահագնանում են, յուրաքանչյուր ֆիասկոյից հետո նա նոր մասկի շոու է փորձում բեմադրել, ճտիկով գրիչից հետո նա փորձեց Նարեկին, ընկերներին ձերբակալել, իսկ այսօր Արցախում ՀԴՄ-ի խայտառակ պատմությունից հետո փորձում է հանրության ուշադրությունը շեղել Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելով։ Ինձ համար ակնհայտ զավեշտալի է այս բերման ենթարկումը, քանի որ ինքը՝ Ռուբեն Հայրապետյանը մի քանի անգամ հրապարակային հայտարարել է, որ եթե կա խնդիր ոստիկանություն կամ ԱԱԾ հրավիրելու, ավելոևդ բենզին, վառելիք, ջանքեր, մեքենայի անիվ մի ծախսեք, որևէ խնդիր չկա, ինձ զանգեք, ես կգամ։ Ակնհայտ է, որ սրա նպատակը վախի մթնոլորտ սերմանելն է»,-նշեց նա։

Դիտարկմանը, որ ապօրինի զենք պահելու կասկածով է բերման ենթարկվել, Շարմազանովն ասաց․  «Ցանկացածիս կարող են բերման ենթարկել՝ պատճառաբանելով ապօրինի զենք-զինամթերք և նարկոտիկ, իսկ վերջում ասել՝ վայ, կներեք, չկա»։

 

Էդուարդ Շարմազանով Ռուբեն Հայրապետյան ՀՀ Ոստիկանություն

Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը եւ դուրս կգան այդ կետերից․ Կոնջորյան
ՔԿ-ն ևս ետ չմնաց ԱԱԾ-ից և ՆԳՆ-ից․ հանրահավքին ընդառաջ զգուշացնում է՝ ցանկացած հանցավոր ոտնձգություն անվերապահորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության
Բագրատ Սրբազանն այսօր սպիտակ հանդերձանքով է. երիտասարդների հագին զոհվածների նկարներով շապիկներ են
Բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ. 9 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. Ամփոփում
Հայ Առաքելական եկեղեցու օրհնությամբ ու առաջնորդությամբ միասնության երթ և հանրահավաք է տեղի ունեցել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, Սուրբ Մարիամ հայկական եկեղեցուց մինչև ՀՀ հյուպատոսության շենք
Հանրահավաքին ընդառաջ ՆԳՆ-ն ևս հայտարարություն է տարածել՝ հորդորելով պահպանել հասարակական կարգը
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան (ուղիղ)
Ես ասում եմ՝ ներեցեք, տղաներ, ների՛ր ինձ, Շուշի՛. Արշավիր Ղարամյան
Եթե այսօր հրապարակում առաջ քաշվի իշխանափոխության պահանջ, դա ուղիղ քաղաքականություն է. Թունյան
Քաղաքական որոշ շրջանակներ անցել են իրենց ավանդական ձեռագրին. Վարչապետի խոսնակը՝ իր անունով կեղծ տելեգրամյան ալիքի մասին
14 ժամով ջրանջատում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում
«Շնորհավոր Մայիսի 9». Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը
44-օրյայի մասնակից Իշխան Գևորգյանն իր համախոհների հետ կառավարության մոտ կդիմավորի Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը
Լիբանանում անցկացվեց «Ո՛չ հողային զիջումներով» խորագրով հավաք
Պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա, գիշերը նույնքան կնվազի. եղանակի տեսություն
Բայդեն. ԱՄՆ-ն կդադարեցնի զենքի վաճառքը, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ
Վերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր հայրենիքը, հավատանք մեր ուժերին, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. Hetq.am
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր պանթեոն. Նրան ուղեկցել են Արցախի պաշտոնյաներ, պատգամավորներ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով
Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
Ավելին
Ավելին