f

Անկախ

Հայաստանի իշխանության սխալներն այնքան ակնհայտ են, որ դրսից էլ են շատ լավ երևում, նույնիսկ ոչ մասնագետների համար


Երեկ ռուսական մի հարթակում քննարկում էի դիտում Հայաստանում նոր կորոնավիրուսի համաճարակի, դրա դեմ պայքարում մեր իշխանությունների ձախողումների մասին։

Հաղորդումն ակնհայտորեն քարոզչական էր, կայսերական շովինիզմի նոտաներով («ինչներիդ ա պետք էդ անկախությունը, մե՛կ է չկարողացաք երկիր կառուցել» ուղերձով)։

Հետխորհրդային Ռուսաստանում նման կարծիքների պակաս երբեք չի եղել, ընդ որում բոլոր հետխորհրդային երկրների մասին՝ Ուկրաինայից ու Մոլդովայից մինչև Տաջիկիստան, այստեղ նորություն չկար։ Ռուսական կայսերական շովինիզմն ու կայսերական կարոտախտը դժվար թե մեռնեն տեսանելի ապագայում։

Խնդիրն այն է, որ (մեծ հաշվով երկրորդ կամ նույնիսկ երրորդ էշելոնի) այս քարոզիչները շատ լավ տեղյակ էին կոնկրետ համաճարակի օրինակով մեր իշխանությունների բոլոր սխալներից։

Սա գրում եմ, որ պարզ լինի. Հայաստանի իշխանության սխալներն այնքան ակնհայտ են, որ դրսից էլ են շատ լավ երևում, նույնիսկ ոչ մասնագետների համար։

Առավել ևս շատ հստակ երևում են մեր թշնամիներին։

Միայն Հայաստանի բնակչության որոշ մասն է, որ դրանք դեռ չի նկատում, չի հասկանում։ Այդ որոշ մասն էլ վաղուց արդեն մեծամասնություն չէ...

Ինչևէ, համաճարակը վաղ թե ուշ կվերջանա, նույնիսկ եթե որևէ հակաքայլ ընդհանրապես չձեռնարկեին։ Բայց Հայաստանի ինքնիշխանությանը Նիկոլի հասցրած վնասը չեզոքացնելը ահռելի ժամանակ, ջանք ու ռեսուրս է պահանջելու։

Դնելով մի կողմ մարդկային և նյութական ռեսուրսի խնդիրը՝ ամենակարևոր հարցը հետևյալն է․ արդյոք կունենա՞նք այդ ժամանակը։

Կարեն Վրթանեսյան ՖԲ Գրառում նոր կորոնավիրուս իշխանություն

Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
Մեր իշխանությունները հրահրողներն էլ են, պատասխանատուն էլ են, պայմանավորվողն են. Բագրատ Սրբազանը` պատերազմի մասին
«Հրապարակ». Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի»
Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան
«Հրապարակ». Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Ժողովուրդ». Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում վերադասավորումներ են. պատրաստվում են երթի Երեւան հասնելուն
«Ժողովուրդ».761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞. ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են
Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Ավելին
Ավելին