f

Անկախ

«Մեդիա պաշտպան»-ը պատրաստվում է կրկին դիմել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»


Մեդիա պաշտպան նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

2019 թվականի նոեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նշել էր մետաղական ջարդոններ ընդունող մի քանի կազմակերպությունների հասցեներ և հեռախոսահամարներ և կոչ էր անում քաղաքացիներին, որպեսզի վերջիններս մետաղական ջարդոնները հանձնեն այդ հասցեներով։ Վարչապետը նշել էր, որ բոլոր նշված հասցեներում մեքենաների չկտրտված կմախքները գնվում են 1 տոննան 10-12 հազար դրամով: Գնումը կատարում է «Մետեքսիմ» ՍՊԸ-ն:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը այդ դեպքից հետո, գրառման մեջ կոռուպցիոն ռիսկեր տեսնելով, դիմեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»։ Նախաձեռնության դիմումի մեջ ասված էր․ «Այս հայտարարության հիման վրա վարչապետը, իր դիրքն օգտագործելով, գովազդել է «Մետեքսիմ» ՍՊԸ-ին և կոչի միջոցով նպաստել է մասնավոր կազմակերպության գործունեությանը՝ փաստացի առավելություններ ապահովելով վերջինիս համար։ Միաժամանակ, հանրային կարևորության հարցերի մասին բարձրաձայնելու փոխարեն, վերջինս վարչապետի պաշտոնի ռեսուրսն օգտագործել է տեղեկատուի դեր կատարելու համար՝ ինչը վայել չէ այս կարևորագույն հանրային պաշտոնին։ Ընդ որում, տեղեկատուի գործառույթն իրացնելիս՝ վերջինս ցուցաբերել է խտրական մոտեցում, այն է՝ ոչ թե թվարկել է մետաղների ջարդոններ մթերող և վերամշակող բոլոր կազմակերպություններին, այլ ցուցաբերել է ընտրողականություն՝ անտեսելով մրցակից ընկերություններին (ինչպիսին է, օրինակ, «Երկսևմեկ» ընկերությունը):
Օրեր առաջ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մետաղական ջարդոնների առևտրում կոռուպցիոն սխեմաների հետ է կապված։ Այս մասին իշխանության որևէ արձագանք չկա, իսկ «Մեդիա պաշտպան»-ի դիմումը ետ էին ուղարկել նախանշված ժամկետից ուշ, որպես պատճառներ նշելով որոշ չնչին շեղումներ, որոնք ի սկզբանե որևէ ազդեցություն չէին ունենալու ընդհանուր դիմումի բովանդակության վրա։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նորովի է կարևորում բարձրացված հարցը, պատրաստվում է այս խնդրով կրկին դիմել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»։

Մեդիա պաշտպան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին