f

Անկախ

Անի Սամսոնյանը խոսել է Լուսավոր Հայաստանի և ԲՀԿ-ի հնարավոր համագործակցության մասին


Եթե քրեական գործ է հարուցվել, թող ապացուցեն եւ մեղավորները պատժվեն, որովհետեւ հավաքներն արգելված են: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ երեկ Գագիկ Ծառուկյանի աջակիցների կողմից բողոքի ակցիայի փաստով արդեն քրգործ է հարուցված, քանի որ հավաքներն արգելված են ՀՀ-ում:

«Իսկ եթե ասում են, որ հավաք է եղել, դրա համար անհրաժեշտ է, որ լինի հավաքի ընթացակարգ: Այսինքն պետք է դիմեն համապատասխան մարմիններին, որ թույլտվություն ստանան: Բայց ակցիա անել փողոցում, դա արգելված չէ: Առհասարակ, երբ արգելում են հավաքների իրավունքը, դա բացարձակ չի կարող սահմանափակվել, որովհետեւ դա մարդու հիմնարար իրավունքն է: Սա, ես կարծում եմ՝ լուրջ քննարկման առարկա պետք է դառնա: Ինչ կապ ունի 5 հոգի իրազեկման ակցիա են անում, թե 5 հոգի կանգնած իրենց բողոքն են ներկայացնում իշխանություններին: Ես այստեղ ընտրողական մոտեցում եմ տեսնում, եւ դա շատ վատ է»,-ասաց նա:

Անի Սամսոնյանը զուգահեռ անցկացնելով այսօրվա գործընթացների եւ 2015-ի գործընթացների միջեւ, ասաց. «Այո, այն մեթոդները, որոնք հիմա կիրառվում են, կիրառում էին նախկինները եւ ես որեւէ տարբերություն չեմ տեսնում: «Լուսավոր Հայաստանն» այն ուժն է եղել, որ հեղափոխությունիցֆ հետո ասել է՝ պահն է, որ օգտվենք հեղափոխության բերած արժեհամակարգի հնարավորություններից եւ բացառենք, որ բիզնեսը զբաղվի քաղաքականությամբ: Մենք այն ուժն ենք, որ ունեցել է ամենալարված հարաբերությունները ԲՀԿ-ի հետ: Բայց ի պատասխան դրա մենք տեսանք, որ իշխանությունը քաղաքական հուշագիր կնքեց, գործընկեր դարձրեց իրեն, եւ այսօր, երբ այդ գործընկերը որոշել է, որ պետք է սրի իր հռետորաբանությունը, իրավական գործտընթացներ է սկսել»:

Հարցին, թե արդյոք «Լուսավոր հայաստանը» կհամագործակցի ԲՀԿ-ի հետ եւ համատեղ պայքար կծավալեն իշխանության դեմ, Անի Սամսոնյանն արձագանքեց. «Մենք նման օրակարգ այս պահին չունենք»:

Հիշեցնենք, որ 2015-ի փետրվարին իշխող ՀՀԿ-ն իր նիստում խիստ քննադատության ենթարկեց Գագիկ Ծառուկյանին: ՀՀ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը վիրավորական արտահայտություններ էր արել Ծառուկյանի հասցեին եւ նշել, թե ինքն է արգելել, որ ԲՀԿ առաջնորդին չկոչեն «Դոդի Գագո»: Դրանից հետո Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին:

Անի Սամսոնյան Լուսավոր Հայաստան Բարգավաճ Հայաստան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին