f

Անկախ

Հակահամաճարակային կանոնների խախտումներն ընտրո՞վի են արձանագրվում


Շենքի ներսում չկա հոսող ջուր, բաց աղբամանները լեփ-լեցուն են, այդ թվում և դիմակներով ու ձեռնոցներով, ծխախոտի մնացուկներով, շատերն առանց դիմակի և ձեռնոցի են, սոցիալական հեռավորություն ասվածից էլ տեղյակ չեն․ ահա այսպիսի նկարագրությամբ «Անկախի» ընթերցողներից մեկը լուսանկարներ ուղարկեց  խմբագրություն՝ պատմելով, որ այդ ամենին ականատես է եղել Հայաստանի էլեկտրական ցանցերի Մարտունու էլցանցերում։

Մեր ընթերցողի խոսքով, որը խնդրեց իր անունը չհրապարակել, Մարտունու էլցանցեր է մտել գործով։ Ասում է՝ մուտքի մոտ ջերմաչափել են և թույլ տվել, որ վերև բարձրանա։ Ջերմաչափումով էլ սահմանափակվել են հակահամաճարակային միջոցառումները։

«Շատ մարդիկ առանց դիմակների էին, մի քանի սենյակի կողքով եմ անցել, մարդիկ ներսում միմյանց կողքի նստած, առանց դիմակի աշխատում էին։ Անկյունում բաց աղբարկղը դրված, մեջը լիքը ձեռնոց ու դիմակ»,- ասում է նա՝ հավելելով, որ երբ փորձել է ճշտել՝ ինչու է նման իրավիճակ, բացատրել են, որ մաքրուհին ռիսկային խմբի աշխատակից է, ուշ-ուշ է գալիս մաքրում։  «Երբ զարմացած հարցրեցի, թե միթե ախտահանում չի իրականացվում իրենց մոտ, պատասխանեցին, որ իրականացվում է՝ կարանտինի շրջանում մեկ անգամ Հրազդանից են եկել և ախտահանել շենքը»,- ասում է նա։

Մեր ընթերցողի զարմանքն ավելի է մեծացել, երբ հանդիպել է մեկին, որն իր իմանալով կոնտակտավոր էր և բնականաբար պետք է մեկուսացած լիներ։ Հարցուփորձով, սակայն, պարզել է երկու իրողություն։ Նախ՝ աշխատանքը խիստ վերջնաժամկետներ ունի և անկախ ամեն ինչից պետք է գործն արվի։ Երկրորդը, մարդիկ շահագրգռված չեն տանը մնալ, քանի որ չաշխատած օրերի համար չեն վճարվում, իսկ ընտանիքը պահել է պետք։

Ստացվում է՝ մինչ վարչապետն ամեն օր եթերից կոչ է անում բոլորին խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները, պարբերաբար այս կամ այն ընկերության գործունեությունն են ժամանակավորապես կասեցնում հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար, կան գործատուներ, որոնք դուրս են վեարահսկող մարմինների ուշադրությունից և «խուլ» համընդհանուր պահանջների նկատմամբ։

Մեր ընթերցողի պատմածի վերաբերյալ «Անկախը» մեկնաբանություն խնդրեց ՀԷՑ  Հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանից։ Վերջինս պահանջեց հարցերը գրավոր ներկայացնել։ Գրավոր հարցման պատասխանին   օրենքով  նախատեսված 5 աշխատանքային օր սպասելուց հետո այդպես էլ տիկին Սարջանյանից չստացանք մեր հարցերի պատասխանները։ Հեռախոսազանգին ի պատասխան նա խոստացավ համակարգչին մոտ հասնելուն պես ուղարկել մեր հարցերի պատասխանը։ Մեկ օր անց նյութը հրապարակում ենք ՝ այդպես էլ չստանալով նրա պատասխանը։

Ի դեպ, քանի որ ՀԷՑ-ի պաշտոնական մեկնաբանությանը սպասելիս մեկ շաբաթ անցել էր մեր ընթերցողի հետ հարցազրույցից, նորից կապ հաստատեցինք նրա հետ՝ խնդրելով որևէ պատրվակով ՀԷՑ-ի շենք այցելել՝ գուցե այս ընթացքում որոշակի բարեփոխումներ տեղի ունեցած լինեն։ Նա, սակայն հրաժավեց ՀԷՑ-ի շենք այցելելուց․ Մարտունու էլցանցերի աշխատակիցներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, պարզվել է, որ նրա մոտ նոր կորոնավիրուս է։

նոր կորոնավիրուս ՀԷՑ

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին