Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 7843 նոր դեպք է հայտնաբերվել: Այդ մասին հայտնել են Մոսկվայում գործող կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Գրում է Gazeta.ru-ն։
Ընդհանուր առմամբ, երկրում համավարակի ընթացքում հայտնաբերվել է 553 301 դեպք:
Միևնույն ժամանակ, COVID-19- ից ապաքինված հիվանդների թիվը զգալիորեն գերազանցում է օրվա ընթացքում նոր հայտնաբերված դեպքերի թվին և 10036 է կազմում։
Օրվա ընթացքում գրանցվել է 194 մահ: Այսպիսով, Ռուսաստանում այս ամբողջ ժամանակահատվածում կորոնավիրուսից մահացել է 7478 մարդ:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակը հայտնաբերվել է ավելի քան 8,1 միլիոն մարդու մոտ: