f

Անկախ

«Ժողովուրդ». Վենետիկի հանձնաժողովի նիստ է եղել, որտեղ ՀՀ ներկայացուցիչներից է Հրայր Թովմասյանի ընկերը


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Փետրվարի 3-ին եվրոպական Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն Հայաստանի սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ թուլացնել լարվածությունը՝ հանուն Սահմանադրության բնականոն աշխատանքի: Դրանից առաջ էլ ԵԽԽՎ-ն էր խրատական հայտարարություն տարածել:

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը երեկ պոռոտախոսում էր, թե իշխանությունների դեմ ոչինչ չի խոսվել, պետք չէ ուռճացնել: Ընդդիմադիրներ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը ճիշտ հակառակ դիրքորոշումը հայտնեցին՝ հայտարարելով՝ Եվրոպան նախազգուշացնում է իշխանությանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բուքիքոյի հայտարարությունից առաջ Վենետիկի հանձնաժողովի նիստ է եղել, ու Հայաստանը այդ հանձնաժողովում ունի ներկայացուցիչներ՝ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը՝ որպես հիմնական անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, ով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մտերիմ ընկերն է, փոխարինող, ի.գ.թ. Արա Խզմալյանը, որին գործող իշխանությունն է «գործուղել» եւ ԵԽԽՎ-ից էլ ԱԺ պետաիրավականի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Եթե Գ. Հարությունյանի եւ Վ. Պողոսյանի դեպքում իրավիճակը պարզ է, ապա անհասկանալի է, թե Արա Խզմալյանն ու Վլադիմիր Վարդանյանը ինչով են զբաղված Վենետիկի մասնագիտական հանձնաժողովում: Նրանք պարտավոր են ՀՀ լեգիտիմ իշխանության տեսակետը, քայլերի տրամաբանությունը ընկալելի եւ ընդունելի դարձնել միջազգային գործընկերների մոտ: Բայց, կարծես թե, նրանց չի հաջողվել կարծիք փոխել:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել` ինչու: Վարդանյանը մեր հեռախոսազանգերին կտրականապես չպատասխանեց, իսկ Արա Խզմալյանն էլ հրաժարվեց մեկնաբանել: Ըստ ամենայնի, մենք կրկին գործ ունենք մի իրավիճակի հետ, որ ՀՀ-ում մարդիկ առյուծ են կտրում, իսկ «դրսում» չեն կարողանում Հայաստանի շահը սպասարկել:

Արդյունքում Եվրոպայից անընդհատ «հարձակումներ» ենք ունենում, եւ կրկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ստիպված լինում խառնվել գործին. նախօրեին նա հեռախոսազրույց ունեցավ ԵԽԽՎ նախագահի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վենետիկի հանձնաժողով Հրայր Թովմասյան

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին