f

Անկախ

Ապօրինի զենք, ռազմամթերքի դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան. գործով անցնում է Հովիկ Աբրահամյանը


2020թ. հունվարի 30-ին ՀՀ գլխավոր դատախազությունում մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործն ըստ մեղադրանքի Հ. Ա.-ի եւ Ա. Գ.-ի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ակոսափող հրազենի փամփուշտներ եւ ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու եւ պահելու համար:

Դատախազությունից հայտնում են, որ քրեական գործի նախաքննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Հ. Ա.-ն ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ձեռք է բերել մեկ տասնյակից ավելի քանակությամբ տարբեր տեսակի հրազեն հանդիսացող զենքեր եւ շուրջ  երեք հազար՝ կրակվելու համար պիտանի,  ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության փամփուշտներ:

Հ. Ա.-ն Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ Ա. Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ, վերոնշյալ զենքերը եւ ռազմամթերքը ապօրինի կերպով փոխադրել ու պահել են Արարատի մարզի Մխչյան գյուղում գտնվող, փաստացի ՀՀ նախկին վարչապետներից մեկին պատկանող՝ Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում: ՀՀ ազգային անվտանգության աշխատակիցների համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից 2018թ. օգոստոսի 6-ին այդ տարածքում կատարված խուզարկությամբ նշված զենք զինամթերքը հայտնաբերվել եւ առգրավվել է:

Առաջադրված մեղադրանքի կապակցությամբ Հ. Ա.-ն դիրքորոշում չի հայտնել եւ հրաժարվել է ցուցմունք տալ: Մինչդեռ Ա. Գ.-ն հայտնել է, որ թեեւ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում, սակայն զղջում է կատարածի համար  եւ տվել է խոստովանական ցուցմունք, որը պնդել է Հ. Ա.-ի հետ առերեսվելիս:

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության՝ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է նշված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, եւ քրեական գործն ուղարկվել է ՀՀ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Գլխավոր դատախազություն

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին