f

Անկախ

Սարգիս Գրիգորյան. Վենետիկի մասթեր-կլասը 300.1-րդ հոդվածի վերաբերյալ


GPartners իրավաբանական ընկերության հիմնադիր ղեկավար Սարգիս Գրիգորյանն իր հոդվածում անդրադարձել է Վենատիկի հանձնաժողովի հրապարակած խորհրդատվական կարծիքին։ Նա գրում է.

«Երեկ Վենետիկի հանձնաժողովի հրապարակված փաստաթուղթը վստահորեն եկավ հաստատելու, որ իրավական խնդիր կա Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հետ։ Այսպես` Վենետիկի հանձնաժողովը սևը սպիտակի վրա ասել է որ, այդ քրեական նորմը անորոշ է և անկանխատեսելի է իր կիրառման մեջ, այսինքն` չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին։ Պետք է նշել, որ նույն խնդիրը 300.1-րդ հոդվածի վերաբերյալ նաև արձանագրել էր ՄԻԵԴ-ը իր խորհրդատվական կարծիքում։

Վենետիկի հանձնաժողովի փորձագետները արձանագրել են հետևյալը.

1) 300.1-րդ հոդվածում  օգտագործվող հասկացու¬թյունները ունեն ընդհանուր ձևակերպումներ (օրինակ` «նորմը փաստացի վերացնելը», «սահմանադրական կարգ» և այլն), որոնք տեղի են տալիս տարաբնույթ մեկնաբանությունների և շփոթության;

2) Եվրոպային խորհրդի անդամ երկրներում առկա չեն քրեական նորմեր, որոնք պարունակում են բացահայտ հղում սահմանադրությունների հատուկ հոդվածներին, ինչպես, որ 300.1-րդ հոդվածն է;

3) հաշվի առնելով իրավական անորոշությունը և համաչափության սկզբունքը, Վենետիկի հանձնաժողովը ընդգծում է, որ որքան ավելի լայնորեն է ձևակերպված քրեկան նորմը, այնքան ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել մեղադրյալի անձնական ազատություններին և հիմնարար իրավունքներին: Նման դրույթը ավելի մասնակի մեկնաբանելիս պետք է հաշվի առնել dubio pro reo-ի (մեղադրյալը չի կարող դատապարտվել, եթե նրա մեղքի վերաբերյալ դեռ կասկածներ կան) սկզբունքը։

Այսինքն` Վենետիկի հանձնաժողովը արձանագրում է, որ որոշակիության և կանխատեսելիության սահմանադրական պահանջների բավարարումը ակնհայտորեն ավելի բարձր ստանդարտ է պահանջում քրեական նորմերի դեպքում՝ հաշվի առնելով դրանց ներգործության ավելի բարձր աստիճանը և, ի թիվս այլ իրավունքների, անձնական ազատության ապօրինի սահմանափակման ուղղակի ռիսկը:

ՄԻԵԴ-ը նույնպես պահանջում է, որ մեղադրանքի հիմքում ընկած քրեական նորմի առերևույթ կամայական և անկանխատեսելի մեկնաբանու¬թյունն՝ ի խախտումն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի, քրեական գործով դատաքննությունը ամբող¬ջությամբ կարող է դարձնել անարդար՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի ներքո։ ՄԻԵԴ-ի նախադեպերը արձանագրում են, որ անձին ազատությունից զրկելու դեպքերում հատկապես կարևոր է, որ իրավական որոշակիության սկզբունքը պահպանված լինի: Այդ պատճառով չափազանց կարևոր է, որ ազատությունից զրկելու պայմանները հստակ ձևակերպված լինեն ներպետական օրենսդրությամբ և այդ օրենքները իրենց հերթին լինեն «կանխատեսելի իրենց կիրառման մեջ, որպեսզի համապատասխանեն «օրինականության» կոնվենցիոն չափանիշին: Այս չափանիշը պահանջում է,  որ օրենքները լինեն բավարար չափով հստակ, որպեսզի հնարավոր լինի խուսափել կամայականության հնարավոր բոլոր ռիսկերից և հնարավորություն տա անձանց, անհրաժեշտության դեպքում, համապատասխան խորհրդատվության օգնությամբ տվյալ պայմաններում ողջամտության աստիճանի կանխատեսել այն հետևանքները, որ գործողությունը կարող է ունենալ:

Փաստացի այս նոր փաստաթղթով Վենետիկի հանձնաժողովը հաստատեց հենց իր 2009 թվականին Քրեական օրենսգրքի փոփոխությունների և 300.1-րդ հոդվածի մշակման հեղինակների դիրքորոշումները։ Այսպես, Վենետիկի հանձնաժողովի 2009 թվականի CDL(2009)042 եզրակացության 16-րդ կետում, որը վերաբերում է առաջարկվող 300.1-րդ հոդվածին, ուղղակի նշված է. «Այս նոր դրույթը, որով համալրվում է նախորդը՝ ամրագրելով առանձին հանցագործություն` սահմանադրական կարգը տապալելը, նույնպես, ըստ ամենայնի, ընդունելի է»:

Այսպես` 300.1-րդ հոդվածը չի բավարարում որոշակիության և կանխատեսելիության թե՛ Սահմանադրության և թե՛ Եվրոպական Կոնվենցիայի պահանջներին: 300.1-րդ հոդվածի առանձին ձևակերպումներ չեն համապատասխանում որոշակիության նույնիսկ այնպիսի աստիճանի որը հնարավոր կլիներ հաղթահարել իրավակիրառ պրակտիկայի միջոցով»։

Սարգիս Գրիգորյան Ռոբերտ Քոչարյան Վենետիկի հանձնաժողով

«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Ավելին
Ավելին