f

Անկախ

Հայաստանում շարունակվող օտար խաղերի շրջանն ավարտվել է , Հայաստանը պետք է փակի պատմության այդ էջը եւ գնա առաջ.Ոսկան Սարգսյան


Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 2 տարի տեւող դատը փաստացի չի էլ սկսվել, նա կալանքից ազատ արձակվեց։

10 տարի ՀՀ նախագահ աշխատած Սերժ Սարգսյանի դեմ ծիծաղելի մեղադրանքով է քրեական գործ հարուցվել, նա այդ հոդվածով համաներման տակ է ընկնում։

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը հեռանկար չունի։ Նախկին իշխանության բազում կարկառուն պաշտոնյաների հանդեպ քրեական գործեր են հարուցել ու նրանց բարեհաջող ճամփել են արտասահման, Սամվել Ալեքսանյանը եւ մյուսներն էլ դարձել են հեղափոխական իշխանության սիրելիները, կանոնավոր կերպով մուծվելով Աննա Հակոբյանի հիմնադրամներին։

Հեղափոխությունից 2 տարի անց Հայաստանի թալանչիներից, կոռուպցիոներներից ոչ մեկը բանտում չէ, բա Հայաստանի բյուջեն , վարկերն ո՞վ է կերել, վանքի հավերն ո՞վ է գողացել, թալանը կոպեկ առ կոպեկ վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի խոստումն օդում մնաց։

Իշխանությունը պարտվել է կորոնավիրուսի դեմ պատերազմում, որի հետեւանքով մոտ 450 մահ եւ շուրջ 20 հազար վարակվածներ կան, դրսից ներդրումներ չեն գալիս, Հայաստանը արտաքին դաշնակիցներ չունի։ 2018թ․ մայիսին Նախիջեւանի ուղղությամբ տարածքային կորուստները Հայաստանի հասարակության կողմից անուշադրության մատնվեցին։

2018թ․ հեղափոխական խոստումներից որո՞նք են կատարվել։ Հասարակության մի մասը մեղավոր զգալով, որ Նիկոլ Փաշին յանի կողմից խաբվել է, համառությամբ չի ուզում ընդունել, որ խաբվել է, ուզում է հավատալ, որ վերջը լավ է լինելու։ Նմանների համար շոուներ են բեմադրվում, համաճարակի 4-րդ ամսում Նիկոլ Փաշինյանը փողոցներում անվճար դիմակներ է բաժանում։ Տավուշի մարզպետարանը այս տարվա փետրվարին իր աշխատակիցներին 150 միլիոն դրամով պարգեւատրել է, սակայն սահմանագոտու հիվանդ,կարիքավոր շատ քաղաքացիների դրամական օգնություն տրամադրելը մերժել է։

Իբր թափանցիկ աշխատող Տավուշի մարզպետի բազմաթիվ որոշումներ, այդ թվում՝ դրամական ինքնապարգեւատրումների վերաբերյալ, Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում չեն հրապարակվել։

Արտակարգ դրության հետագա երկարաձգումը Հայաստանի տնտեսության համար աղետ կլինի։ Արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է միասնաբար փողոց հանեն իրենց հազարավոր կողմնակիցներին, պահանջեն ներկա իշխանության հրաժարականը, պետք է կազմվի ժամանակավոր կառավարություն, 6 ամսվա ընթացքում խորհրդարանական նոր ընտրություններ տեղի ունենան։ Ավելի քան 2 տարի Հայաստանում շարունակվող օտար խաղերի շրջանն ավարտվել է , Հայաստանը պետք է փակի պատմության այդ էջը եւ գնա առաջ։

Ոսկան Սարգսյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին