f

Անկախ

Կորոնավիրուսը բարձրաձայնում է՝ «Արթնացե՛ք, աշխարհը փոխվել է». նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապի միջոցով մասնակցել է Horasis միջազգային հեղինակավոր համաժողովին


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապի միջոցով մասնակցել է «Հորասիս-Հնդկաստան» (Horasis India) միջազգային հեղինակավոր համաժողովին, հանդես եկել «Վերափոխելով համաշխարհային կառավարումը» թեմայով ելույթով:

Horasis-ը միջազգային հեղինակավոր հարթակ է, որն անցկացնում է միջազգային խոշոր տնտեսական համաժողովներ, այդ թվում՝ Պորտուգալիայում անցկացվող հեղինակավոր Horasis Global Meeting-ը։ Մասնակիցները, որոնք երկրների առաջնորդներ են, համաշխարհային ընկերությունների ու կորպորացիաների ղեկավարներ, հայտնի փորձագետներ ու գիտնականներ, համատեղ քննարկում են համաշխարհային խնդիրներն ու մարտահրավերները և փորձում առաջարկել լուծումներ։ Horasis-ի շրջանակում կազմակերպվում են նաև տարածաշրջանային համաժողովներ՝ ինչպիսիք են Հորասիս-Հնդկաստան»-ը, «Հորասիս-Ասիան» և «Հորասիս-Չինաստանը»-ը, որն այս տարի հոկտեմբերին նախատեսվում է անցկացնել Հայաստանում։

«Հորասիս-Հնդկաստան»-ին մասնակցել են Horasis Vision համայնքի ավելի քան 400 բարձրաստիճան մասնակիցներ: Համաժողովի այս տարվա թեման վերաբերել է հետհամավարակային գլոբալ մարտահրավերներին և դրանց հնարավոր կառավարմանը։

Խոսելով կորոնավիրուսի համավարակի հետևանքով աշխարհում ստեղծված իրավիճակի մասին` նախագահ Սարգսյանն ասել է, որ աշխարհն այսօր յուրահատուկ հանգրվանում է հայտնվել: «Մի կողմից, աշխարհը բախվել է մեծ ճգնաժամի, երբ հարյուր հազարավոր կյանքեր ենք կորցնում աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Սա մեծ ողբերգություն է: Մենք դիմակայում ենք առողջապահական մեծ ճգնաժամի, որը կյանքեր է խլում, ոչնչացնում տնտեսություններ, հարաբերություններ: Եվ այս վիճակը գնալով խորանալու է: Դա շատ վատ է:

Մարդկության տեսանկյունից մենք նաև շատ հուզիչ ժամանակներ ենք ապրում։ Առաջին անգամ գործ ունենք մի աշխարհի հետ, որն այսքան փոխկապակցված է: Մարդկանց կապվածությունը ֆենոմենալ է,-ասել է Հայաստանի նախագահը, նշելով, որ համավարակի ընթացքում Հայաստանն աջակցություն է ստացել մի շարք երկրներից. «Մենք շնորհակալ ենք այն բոլոր ժողովուրդներին, որոնք աջակցել են մեզ կորոնավիրուսի համավարակի հաղթահարման գործում՝ Ֆրանսիա, Իտալիա, Ռուսաստան, Սերբիա, Ծոցի երկրներ, Չինաստան և այլն: Սա նաև բարեկամության և համագործակցության ժամանակաշրջան է ոչ միայն երկրների ղեկավարների, այլև ազգերի, կառավարությունների միջև»:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ պետք է մտածել՝ ինչպես ընդլայնել այս մոլորակի ներուժն, օրինակ՝ ինչպես ավելի շատ սննդամթերք արտադրել: «Երբ 50 տարի հետ ենք գնում, աշխարհի ամենամեծ վախը սոված Չինաստանը կամ Հնդկաստանն էր: Ոչ ոք վստահ չէր, որ այդ երկրները կկարողանան կերակրել իրենց միլիարդավոր բնակիչներին: Իհարկե, մեր օրերում էլ կան աղքատ երկրներ, սակայն ակնհայտ դարձավ, որ նորագույն տեխնոլոգիաների այս մոլորակը կարող է լուծել այդ խնդիրը:

Այսօր մենք ապրում ենք սրընթաց փոփոխությունների ժամանակաշրջան: Սա նշանակում է, որ մենք կարող ենք աշխարհն ավելի լավը դարձնել,-նշել է Արմեն Սարգսյանը։ -Մի կողմից, այժմ ողբերգական ժամանակաշրջան է, իսկ պատմական հեռանկարի տեսանկյունից՝ հրաշալի ժամանակահատված, երբ պարզ է, որ ապագան դասական չի լինելու՝ մեր սրընթաց զարգացումների, մարդկության ունեցած մեծ կարողությունների շնորհիվ: Աշխարհը փոխվելու է՝ նոր մեքենաների, ռոբոտների, արհեստական բանականության միջոցով: Մենք ապրում ենք միանգամայն տարբեր աշխարհում, և բազում մարտահրավերներ են ի հայտ գալու: Մենք պետք է վերաարժևորենք շատ երևույթներ: Մեր կյանքի շատ ոլորտներ, ինչպես ես եմ անվանում, դառնում են քվանտային՝ սկսած համաշխարհային ռիսկերից, ինչպիսին, օրինակ, այս համավարակն է: Վերջինս համաճարակ է դարձել ոչ այն պատճառով, որ շատ յուրատեսակ վիրուս է, այլ այն պատճառով, որ աշխարհը փոխվել է: Հենց այս նոր փոխկապակցված աշխարհի պատճառով է վարակն արագորեն տարածվում ամբողջ աշխարհում»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ համաշխարհային ռիսկերին դիմակայելու համար պետք է փոխել մեր սովորություններ ու աշխարհընկալումը, պետք է վերասահմանել առաջիկա 100 տարվա մեր առաջնահերթությունները: «Սա զարմանահրաշ աշխարհ է, որի միջանկյալ ժամանակաշրջանում մենք բախվեցինք ողբերգության: Աշխարհի այս խաչմերուկում մենք պետք է վերասահմանենք մեր արժեքները, ներառյալ՝ ժողովրդավարությունը, որի իրականացման այսօրվա ձևերը վաղն ուրիշ են լինելու: Քաղաքական գործիչներն իրենց գործունեության համար պատասխանատվություն են կրում օրական կտրվածքով, քանի որ կա սոցիալական մեդիա, և ընտրությունը ևս կատարվում է ամեն օր: Այդպիսով՝ մեր վարքագծում ևս մեծ փոփոխություն կլինի,-ասել է նախագահը։ -Նայեք աշխարհին: Այն հաստատությունները, որոնք ուղղակի հիմնված են գաղափարախոսության վրա՝ ձախ կամ աջ, հաստատությունները, որոնք դասական են, այժմ ղեկավարվում են այլ ուժերի կողմից՝ շատ դեպքերում խարիզմատիկ առաջնորդների կողմից, որոնք ուղիղ կապ ունեն ժողովրդի հետ: Նման օրինակներ կարելի է տեսնել ամբողջ աշխարհում՝ սկսած Ամերիկայից մինչև Ասիա: Կան մարդիկ, որոնք ասում են, որ քաղաքական փոփոխությունները տեղի են ունենում հեղափոխությունների միջոցով, սակայն այդ ամենի հիմքում աշխարհի փոփոխությունն է, այն է, որ մենք ապրում ենք բոլորովին տարբեր աշխարհում: Մենք մեր կյանքի մեծ մասն անցկացնում ենք վիրտուալ աշխարհում: Կորոնավիրուսը բարձրաձայնում է աշխարհի փոփոխության մասին, ասում՝ «Արթնացե՛ք, աշխարհը փոխվել է»: Մենք պետք է շատ բաների մասին կրկին մտածենք: Մենք պետք է մտածենք, թե ինչպես ենք կառավարում առողջապահական ոլորտը, այլ ինստիտուտները, ինչպես ենք կազմակերպվում»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ պետք էր ավելի իմաստուն գտնվել և մինչև համավարակը գումարներ ներդնել առողջապահության, բնապահպանության ոլորտներում. «Բնության պահպանումը շատ կարևոր է, քանի որ մեզնից շատերը հասկանում են, որ ապագա համավարակներն ի հայտ կգան մարդկանց և բնության անառողջ հարաբերությունների արդյունքում: Մենք այսօր խաչմերուկում ենք: Սա հիանալի աշխարհ է, որտեղ հիմա ողբերգական ժամանակներ են: Սա նոր քվանտային աշխարհ է: Այն, ինչ մենք ունեցել ենք անցյալում, դասական էր: Այս նոր քվանտային աշխարհը շատերի համար անկանխատեսելի, անհայտ, դժվար և վախեցնող է: Նրանց համար, ովքեր կընդունեն այս նոր աշխարհը՝ օգտագործելով նոր տրամաբանություն և նոր փիլիսոփայություն, այն կդառնա մոլորակի ամենալավ վայրն ապրելու համար»:

Պատասխանելով ստեղծված իրավիճակի ու խնդիրների հաղթահարման ուղիների, միջազգային նոր ինստիտուտների ստեղծման մասին հարցին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ նոր ինստիտուտների ստեղծման անհրաժեշտություն չկա, պետք է պահել բոլոր ինստիտուտները, կազմակերպությունները և վերափոխել եղած միջազգային ինստիտուտների դերը: «Նրանց լիազորությունները, պարտականություններ պարզ են դասական աշխարհում, որը 20, 30, 40 տարի առաջ էր: Սակայն այս նոր՝ քվանտային աշխարհում մենք պետք է վերասահմանենք դրանք՝ առանց այդ կառույցները քանդելու: Մենք պետք է այդ կազմակերպություններն ուժեղացնենք: Իհարկե, նոր գաղափարների կարիք կլինի,-ասել է նա:
-Տարիներ շարունակ ես մտածել եմ խելացի կամ հաջողակ փոքր երկրների ակումբի մասին: Այն նպատակ ունի միավորել փոքր երկրների, որոնք փոփոխությունների, հասկանալու, ապագային նայելու կարողություններ ունեն: Ակումբում երկրները կփոխանակվեն գաղափարներով: Այս ակումբի ստեղծման մասին քննարկումներ եմ ունեցել փոքր երկրների ղեկավարների հետ: Սա դաշինք, տնտեսական, ռազմական կամ քաղաքական միություն չէ, այլ ուղղակի ակումբ է, որտեղ կարող ես տեղեկատվություն փոխանակել: Կիսվելով՝ դու կարող ես մյուս երկրներին ցույց տալ, թե ինչն ես լավ կամ վատ արել:

Աշխարհը փոխվում է, և պարտադիր չէ լինել մեծ, մեգամեծ, ունենալ հսկայական տարածքներ, ռազմական ուժ: Փոքր երկրները կարող են իրենց ասելիքն ունենալ համաշխարհային խնդիրների, տեղեկատվության, գիտության, կրթության ոլորտների զարգացման վերաբերյալ: Փոքր երկրների կողմից բիզնեսի, կրթության կառավարման հիանալի օրինակներ կան: Սա պարզապես ակումբ է, որը ցույց կտա, որ փոքրը կարող է ոչ միայն գեղեցիկ, այլև հզոր և հաջողակ լինել»:

Ամփոփելով խոսքը՝ Հանրապետության նախագահը նշել է, որ ուրախ կլինի բոլոր մասնակիցներին հյուրընկալել հոկտեմբերին Հայաստանում՝ «Հորասի-Չինաստան» համաժողովին։

ՀՀ նախագահի աշխատակազմ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին