Այն ինչ կատարվել էր մինչեւ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելը, արդեն քրեական հետապնդման տարրեր ուներ: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Նա նկատեց, որ բացի այդ, ԲՀԿ-ի մի քանի պատգամավորների տները խուզարկել են, ինչը բավականին խնդրահարույց է. «Ես հույս ունեմ, որ ԲՀԿ-ի մեր գործընկերները դատական կարգով կդիմեն պատկան մարմիններին»,-ասաց Տարոն Սիմոնյանը: