Ամերիկյան Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի ավելի քան 9 միլիոն դեպք: Գրում է Gazeta.ru-ն։
Համալսարանի տվյալներով ՝ աշխարհում հաստատվել է COVID-19- ի 9 003 042 դեպք, որից 469 122-ը`մահացու ելքով: Հիվանդությունից բուժվածների թիվը 4,463,969 է կազմում:
Չինաստանի իշխանությունները 2019թ․ դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհանում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Ավելի ուշ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: