Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ազգային տոնի կապակցությամբ։
Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ մեծապես արժևորում է Լյուքսեմբուրգի հետ բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային տարբեր հարթակներում:
Նախագահը Լյուքսեմբուրգի Մեծ Դուքսին մաղթել է քաջառողջություն, իսկ Լյուքսեմբուրգի բարեկամ ժողովրդին՝ կորոնավիրուսի համավարակի ճգնաժամի շուտափույթ հաղթահարում, հետագա առաջընթաց և բարօրություն։
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին՝ Ազգային տոնի առթիվ
Կարդացեք նաև
- Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
- Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
- «Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին