f

Անկախ

Մի օրվա մեջ, մի ժամվա մեջ Սահմանադրություն եք փոխում. դա աննորմալ ընթացք է. Ֆելիքս Թոխյան


Առանց ՍԴ-ի եզրակացության չէր կարելի դնել հանրաքվե, իրավաչափության խնդիրներ է եղել։ Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխությունների որոշմանը:

«Նայեք վենետիկցիների կարծիքը։ Վենետիկցիները կամավոր եւ պարտադիր թոշակի վերաբերյալ տվել են իրենց կարծիքը, մեր իշխանությունները համաձայնվել են, որ միայն կամավոր կարող են գնալ։ Մեզ տվեցին 2 ամիս ժամկետ, ասացին՝ գնացեք տղաներ, թոշակի գնացեք՝ լավ պայմաններով։ Ինչ-ինչ պատճառներով մենք հրաժարվել ենք գնալ թոշակի։ Մի քանի ամսից եղավ ամենաճիշտ որոշումը. հանրաքվեով որոշումը։ Հանրաքվեն նշանակվել էր ապրիլի 5-ին, այն ժամանակ այսպիսի կորոնավիրուսային վիճակը չէր։ Հանրաքվեն հնարավոր էր անել։  Մեր հարազատ Արցախում արեցին ընտրություններ, այն էլ 2 փուլով»,- ասաց ՍԴ անդամը։

Թոխյանը հորդորեց ուսումնասիրել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ կետերով. «Դուք մի ղեկավարվեք միայն իշխանության մեկնաբանություններով, թե ինչ է ասել Վենետիկը։ Բացեք ու նայեք վենետիկցիների կարծիքը՝ կետերով։ Ուղղակի գրած է՝ ձեր արածը չի համապատասխանում մեր ասածին, ինչու եք ասում, որ սա դրական կարծիք է ու համահունչ է. չի կարելի այդպես։ Մի օրվա մեջ, մի ժամվա մեջ Սահմանադրություն եք փոխում. դա աննորմալ ընթացք է»։

Լրագրողի դիտարկմանը, որ իշխանությունը ցանկանում է այնպես անել, որ ՀՀ նախագահի ստորագրությունը պարտադիր չլինի այդ օրինագծի ուժի մեջ մտնելու համար, ՍԴ անդամն ասաց. «Մենք էլ ենք շատ բան ցանկանում. այդպես չի։ Նայեք՝ քանի օրենք են փոխել։ Երեկոյան նայեցի, որ  մի հատ էլ արտահերթ արեցին եւ փոխեցին ռեգլամենտը, դա իրենց սրբության սրբոցն է, թե ինչպես պետք է աշխատի ԱԺ-ն, դա գրած է ռեգլամենտում։ Դա էլ կարող է գալ ՍԴ, բայց դա սահմանադրական օրենք է եւ գնալու է ՀՀ նախագահի ստորագրությանը իքս ժամկետում։ Հետո նոր ուժի մեջ է մտնելու այդ տարբերակը, որ պետք է չի  դու ստորագրես, ես 7 օրվա մեջ ԱԺ-ն կստորագրի ու կհրապարակի։ Մինչեւ դա պետք է նախագահը ստորագրի ռեգլամենտի փոփոխությունը»։

Հարցին՝ արդյոք առանց ՍԴ գալու այդ օրենքն ուժի մեջ կարո՞ղ է մտնել, Թոխյանն ասաց. «Առանց ՍԴ-ի եզրակացության չէր կարելի դնել հանրքավեի, իրավաչափության խնդիրներ է եղել հանրաքվեում՝ վենետիկցիներից վերջին կարծիքում։ ՍԴ օրենքում, Հանրաքվեի մասին օրենքում գրած է, որ ժողովուրդ, եթե դու գնում ես հանրաքվեի, ցանկացած ընտրատեղամաս որ մտնում ես՝ պատին պիտի լինի 2 փաստաթուղթ. մեկը՝ ինչո՞ւ ես գնում քվեարկելու, մյուսը՝ որ դա օրինական քայլ է՝ ՍԴ եզրակացությունը։ Կարծում եք, թե ժողովրդի իրավագիտակցությունն այնքան բարձր է, որ հասկանում է՝ ինչ հանրաքվեի է գնո՞ւմ»։

Ֆելիքս Թոխյան Սահմանադրական դատարան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին