f

Անկախ

Կյանքումս այս վիճակի մեջ չեմ ընկել, որ իմ պետության դեմ պետք է պայքարեմ. Ֆելիքս Թոխյան


Այստեղ մի քիչ վեճ կա ԱԺ-ի ու ՍԴ-ի միջեւ. ԱԺ-ն ասում է՝ այս լիազորությունն իմն է, մենք էլ ենթադրում ենք, որ կարող է այդ լիազորությունը քոնը չի, Սահմանադրությամբ գրած է, որ դու չպիտի առանց եզրակացության գնաս այդ փոփոխությունների. դա էլ 168-րդ հոդվածի 4-րդ կետն է։ Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխությունների որոշմանը:

Լրագրողը նշեց, որ ԱԺ-ում ասվել է, թե ՍԴ չեն դիմել, որովհետեւ կարող էր շահերի բախման խնդիր առաջանալ, Թոխյանը կրկին հորդորեց ծանոթանալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը. «Գրած է, որ շահերի բախում այս դեպքում չկա եւ կա հորդոր մեզ, որ մաքսիմալ օբյեկտիվ նայենք այդ հարցը։ Շատ մարդիկ իրենց խելոք են զգում. իրենց մեր տեղն են դնում ու որոշում են, թե մենք ինչ կարող ենք որոշել, հետո ասում են՝ դե շահերի բախում է, դրա համար չենք գնում։ Այդ ասողներն ուղղակի գրագետ չեն։ ՍԴ-ն ցանկացած հարցին նայում է առաջին հերթին ընթացակարգային խախտումների տեսակետից։ ԱԺ-ի քայլերը գրված է ռեգլամենտում»։

ՍԴ անդամն ասաց, որ օրինագծին ՍԴ-ն չէր նայելու բովանդակային մասով. «2001 թվականին մենք ունեինք շատ կարեւոր հարց, որը վերաբերում էր երջանկահիշատակ ԱԺ նախագահի հրաժարականին։ Եվ Թոխյանն առաջինը որ պահանջել է, պահանջել է ԱԺ-ի նիստի սղագրությունը, որ տեսնի համապատասխան ռեգլամենտով, օրինական արվե՞լ է, թե՞ ոչ։ Պարզվել է, որ ԱԺ-ն խախտել է ռեգլամենտը։ Մեզ ասում են՝ դու շահագրգիռ ես, ո՞վ ասեց, որ մենք բովանդակային ենք նայելու»։

Հարցին՝ ինչ քայլեր է ինքը պատրաստվում ձեռնարկել, Թոխյանն ասաց. «Չգիտեմ, կյանքումս այս վիճակի մեջ չեմ ընկել, որ իմ պետության դեմ պետք է պայքարեմ։ Թյուր է այն կարծիքը եւ դեմագոգիա է, թե այստեղ թշնամիներ են նստած ու ինչ-որ դավադրություն են ուզում անել, եկեք ափալ-թափալ իրենց հարցը լուծենք, որ այդ ենթադրյալ դավադրություն իրենք չանեն. չկա տենց բան»։

Լրագրողի դիտարկմանը, որ ՍԴ դիմելու համար սուբյեկտներ կան, եւ հարցին՝ արդյոք պատգամավորներն այդ ցուցակո՞ւմ են, եւ ուրիշ ինչ սուբյեկտներ կարող են ՍԴ դիմել, ՍԴ անդամն ասաց.

«ԱԺ-ն կարող է ընդունել 2 տեսակի ակտ՝ օրենք եւ որոշում, կա նաեւ երրորդ տեսակի ակտը՝ սահմանադրական փոփոխություններ։ Խնդիր այն է, թե սահմանադրական փոփոխություններն ի՞նչ ակտով ես ընդունում։ Չեմ կարծում, թե ԱԺ-ն կարող է ունենալ որեւէ օրենսդրական երրորդ տիպի իրավական ակտ. կամ օրենք է կամ որոշում. ընդունո՞ւմ ենք, ընդունեցինք։ Եթե օրենք է կամ որոշում, ապա 168-րդ հոդվածի 1-ին մասով օրենսդրական ակտերի սահմանադրությունը ահագին մարդ կա որ ստեղ դիմի։ Երկրորդը, որը լուրջ խնդիր է, այնուամենայնիվ, այստեղ մի քիչ վեճ կա ԱԺ-ի ու ՍԴ-ի միջեւ։ ԱԺ-ն ասում է՝ այս լիազորություն իմն է, մենք էլ ենթադրում ենք, որ կարող է այդ լիազորությունը քոնը չի, Սահմանադրությամբ գրած է, որ դու չպիտի առանց եզրակացության գնաս այդ փոփոխությունների. դա էլ 168-րդ հոդվածի 4-րդ կետն է»։

Ֆելիքս Թոխյան Սահմանադրական դատարան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին