Իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Այս մասին ավագանու նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Նա հայտնեց, որ այժմ պետք է ցուցմունք ներկայացնի քննչական մարմին եւ այդ պատճառով ստիպված է լքել նիստը:
«Բացի այդ, արդեն այլ գործով երեկ «Լույսի» անդամներից մեկին պատկանող ավտոմեքենայի վարորդին, ինչպես նաեւ նրա կնոջը կանչել են 6-րդ վարչություն այդ վարորդի գործունեության վերաբերյալ ցուցմունք տալու»,-նշեց Խաժակյանը:
Նա հավելեց, որ «նախկին» եւ «ներկա» իշխանություններ հասկացությունները պետք է տարբերվեն ոչ թե քրոնոլոգիայով, այլ էությամբ:
Իր հերթին, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարզաբանեց, որ քննչական մարմինները կարող են հրավիրել տարբեր մարդկանց, այդ թվում նաեւ քաղաքական գործիչների, որոնք ոչնչով չեն տարբերվում մյուսներից:
«Եթե մենք վաղուց զբաղվեիքն նրանով, ինչն այժմ կարգավորում ենք, մասնավորապես՝ առեւտրի կետերի գործունեությամբ, ապա դրանք փաստացի կոչնչացնեին: Այն, ինչ մենք այսօր անում ենք, օրինականության դրսեւորում է»,-ասաց նա: