f

Անկախ

«Մեկ Հայաստան» կուսակցությունը տեղի ունեցածը որակում է որպես սահմանադրական հեղաշրջում


«Մեկ Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ. «ՀՀ Ազգային ժողովի հունիսի 22-ի նիստում իշխող «Իմ քայլը» խմբակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առերևույթ քաղաքական ցուցումով և ղեկավարությամբ, կատարել է ՀՀ քր. օրենսգրքի 300 հոդվածով նախատեսված արարք՝ տիրացել է ՀՀ Սահմանադրական դատարանի ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու մասով եզրակացություն ներկայացնելու սահմանադրական լիազորությանը։ Այս գործողությունը կատարվել է Հայաստանի ընդդիմության, իրավական մասնագիտական հանրույթի, Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ գլխավոր քարտուղարի զգուշացումների և հորդորների բացահայտ արհամարհանքով, ինչը ծանր հարված էր Հայաստանի միջազգային հեղինակությանն ու վարկանիշին, ինչպես նաև Հայաստանի իրավակարգի հիմքերին։

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի և իր կողմից ղեկավարվող ՀՀ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի ապօրինի և հակասահմանադրական գործունեությունները` ուղղված ՀՀ պետական և սահմանադրական կարգի դեմ։

Առանձնակի տարակուսանք է առաջացնում խորհրդարանական ընդդիմության որոշումը բոյկոտել ԱԺ նիստը՝ տալով հնարավորություն իշխանությանն առանց որևէ դիմադրության տիրանալ ՀՀ Սահմանադրական դատարանի լիազորություններին՝ ըստ հավուր պատշաճի չներկայացելով նաև իրենց ընդդիմադիր ընտրողների քաղաքական շահերն ու պահանջները։

Մեր համոզմամբ, խորհրդարանական ընդդիմությունը պետք է մասնակցեր այդ նիստին և հասանելի բոլոր միջոցներով սկզբունքային հետևողականությամբ արգելափակեր այդ նախագծի ընդունումը։

«Մեկ Հայաստան» կուսակցությունը ողջունում է ԲՀԿ որոշումը՝ օգտվել ՀՀ Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահված ՍԴ դիմելու լիազորությունից։ Հարկ է արձանագրել, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, գերարժևորելով իր սեփական նեղ քաղաքական շահը ստորադասելով ՀՀ պետական շահը, նպաստեց ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածով նախատեսված հանցակազմն ավարտին հասցնելու իշխանության «առաքելությանը»։ Իր այս քայլով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, մեր գնահատմամբ, դադարեց լինել խորհրդարանական ընդդիմություն և ստացավ Նիկոլ Փաշինյանի կոալիցիոն գործընկերոջ կարգավիճակ և իր կողմից կատարված հանցագործությունների համար համապարտ պատասխանատվություն։

Առանձնակի մտահոգիչ էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որդեգրած դիրքորոշումը։ «Մեկ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդն արձանագրում է, որ Նախագահ Արմեն Սարգսյանը, ստորագրելով «ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում իշխանության կատարած հակասահմանադրական փոփոխությունը, փաստացի դադարեցրեց ՀՀ նախագահի ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ՀՀ Սահմանադրությանը պահպանման լիազորությունը՝ անվերականգնելի վնաս հասցնելով ՀՀ Նախագահի ինստիտուտի հեղինակությանը։

Ամփոփելով վերը նշվածը, «Մեկ Հայաստան» կուսակցությունը տեղի ունեցածը որակում է որպես սահմանադրական հեղաշրջում»։

Մեկ Հայաստան կուսակցություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին