ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին հայտնել է պատգամավորը և նշել, որ իրեն արդեն լավ է զգում, ջերմությունը իջնում է։ Նա նշել է, որ վերջին շրջանում առանց դիմակի շփում չի ունեցել պագամովրներից ոչ մեկի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Իմ քայլ»-ի պատգամվորներից Վիկտոր Ենգիբարյանի մոտ նույնպես վիրուսը հաստատվել է։
«Սիրելը ընկերներ,
երեկ կեսօրին հանձնել եմ թեստ, արդյունքը՝ դրական։ Որեւէ առողջական խնդիր չունեմ, ինքնամեկուսացվել եմ տանը։
Հավանաբար ինչ-որ պահի անզգույշ եմ եղել, հավանաբար թերացել եմ կանոնները պատշաճ պահել։ Խնդրում եմ կրեք դիմակ եւ պահպանեք բոլոր կանոնները, դա կարող է փրկել մարդկանց կյանքեր, այդ թվում ձեզ հարազատ անձանց։
Առողջ եղեք»,- գրել է վերջինս ֆեյսբուքյան իր էջում։