f

Անկախ

Քաղաքական հետապնդման ենթարկվելու համար պետք է քաղաքական կշիռ ունենալ, իսկ այդ գործիչը իրենից ոչինչ չի ներկայացնում. «Իմ քայլի» անդամը՝ Խաժակյանի մասին


Չէի կարող մի քանի դիտարկում չանել մեր քաղաքական հալածյալ գործընկերոջ ելույթի հետ կապված: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, Երեւանի ավագանու նիստում անդրադառնալով «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին,, ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը:

Նա, մասնավորապես, ասաց. «Դա ինձ հիշեցրեց ոչ վաղ անցյալը, երբ մեր քաղաքական դաշտը լեցուն էր ամբիցիոզ, բայց իրենցից ոչինչ չներկայացնող երիտասարդներով, որոնք ներկայացնում էին մի կուսակցություն, որոնք հանրային պաշտոնը եւ հանրային ծառայությունը տեսնում էին միայն որպես արտոնություն:

Երիտասարդների մի խումբ կար, որ սկզբում ուսանողական խորհուրդ, հետո քաղաքականություն, հետո քաղաքականությունը ծառայեցնել անձնական նեղ նպատակներին: Ես շատ ցավում եմ, որ մեր ավագանու կազմում կան  գործընկերներ, որոնք հանրային պաշտոնը դիտարկում են, ոչ թե որպես պատասխանատվություն, այլ արտոնություն: Ո՞նց կլինի իրավապահները համարձակվել են հարցաքննության կանչել մեր ընդդիմադիր գործընկերոջը, կամ ո՞նց կլինի, որ արտակարգ դրությունը խախտելու համար մեր որոշ գործընկերներ հրավիրվել են բաժին: Իսկ ո՞վ ասաց, որ մենք օրենքից վեր ենք, ով ասաց, որ մեզնից յուրաքանչյուրին, եթե դրա կարիքը լինի, չեն հրավիրելու եւ չեն հարցաքննելու: Ով ասաց, որ մենք վերին արտի ցորենն ենք եւ ավանագու անդամ լինելը մեզ տալիս է անձեռնմխելիություն կամ իրավունքներ, որոնք չունեն մյուս քաղաքացիները:

Ցավում եմ, որ մեր գործընկերը այդ ժամանակ օգտագործեց որպես գովազդային ընդմիջում իրեն գովազդելու համար: 19 տարեկանում սա եմ արել, 20-ում սա եմ արել: Կներեք, ինձ բացարձակ չի հետաքրքրում ձեր կարճ կենսագրությունը: Տեսեք, եկավ, իր գովազդը արեց, թողեց գնաց:

Ի վերջո քաղաքական հետապնդման ենթարկվելու համար պետք է քաղաքական կշիռ ունենալ, իսկ այդ գործիչը իրենից ոչինչ չի ներկայացնում»:

Երիցյանի ելույթից հետո «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը տեղից ասաց, որ ելույթը օրակարգի հետ կապ չուներ: Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ պատասխանեց, որ դեռ նախորդ նիստի ժամանակ ինքը հայտարարել է, որ թույլ է տալու ով ինչ ուզում է խոսի, եթե դա վիրավորանք չի պարունակում եւ տեղավորվում է ելույթի ժամանակի մեջ: «Ես Դավիթ Խաժակյանին էլ չընդհատեցի»,-ասաց նա:

Դավիթ Խաժակյան Գրիգոր Երիցյան Երևանի քաղաքապետարան

Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Ավելին
Ավելին