f

Անկախ

Քաղաքական իմաստով անդեմ մի մարդ մեծ-մեծ ելույթներ է ունենում․ Խաժակյանը՝ Երիցյանին


Մի պահ դուրս էի եկել դահլիճից եւ ինձ տեղեկացրին, որ Երեւանի ավագանու անդամներից մեկը, քաղաքական բնորոշմամբ մի անդեմ մարդ ելույթ է ունեցել, քեզ է պատասխանել: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանի ելույթին:

«Ես ձեզ հետ որեւէ վեճ չունեմ, եթե բացեք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Իմ քայլը» դաշինքի ցուցակը եւ տեսնեք անկուսակցականների եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների համամասնությունը, կհասկանաք, որ քաղաքական իմաստով չկա քաղաքային իշխանության պատասխանատու եւ մարդիկ, որոնք ինչ որ տեղ ինչ որ գործունեություն են ծավալել, քաղաքական կենսագրություն չունեն ու եկել քաղաքական ելույթներ են ունենում:

Մարդիկ ցավով են նայում, որ մեկը, ով չունի քաղաքական կենսագրություն, քաղաքական կողմնորոշում, մեծ- մեծ ելույթներ է ունենում: Ես այդ քաղաքական իմաստով անդեմ մարդուն ուզում եմ ասել՝ ինձ չի հետաքրքրում դուք ինչ գնահատական եք տալիս իմ գործունեությանը: Մենք դժվարին ընտրական պայմաններում 3 խմբակցության անդամներով այստեղ ենք, այդ ձայնը մեզ տվել է Երեւանի բնակիչը: Եթե ձեզ հետաքրքիր չէ, կարող եք գնալ բուլվարներում ման գալ: Եթե քաղաքականապես չկողմնորոշված մարդկանց ելույթներն ինձ հետաքրքիր չեն լինում, ես դուրս եմ գալիս»,-ասաց Խաժակյանը:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց. «Երբ ասում եմ՝ մի վիրավորեք իրար, դա շատ մարզ մարդկային բնութագիր ունի: Եթե դուք վիրավորում եք ինչ-որ մեկին, մյուսը ելույթ է ուզելու, վիրավորելու է ձեզ, հետո դուք իրան: Մենք ժամանակ ենք կորցնելու եւ այդ ելույթներով ավագանու որակը սկսելու ենք իջեցնել: Դրանից տուժելու ենք բոլորս»:

Նշենք, որ այսօր Երեւանի ավագանու նիստում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, որ իրեն հրավիրել են ոստիկանության 6-րդ վարչություն եւ դա որակել էր որպես քաղաքական հետապնդում:

Նրա հեռանալուց հետո «Իմ քայլի» անդամ Գրիգորի Երիցյանը ելույթ ունեցավ՝ նշելով, որ քաղաքական հետապնդման ենթարկվելու համար պետք է քաղաքական կշիռ ունենալ, ինչը Խաժակյանը չունի:

Դավիթ Խաժակյան Գրիգոր Երիցյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին