f

Անկախ

Հիմա ամենահարմար ժամանակն է, որ առողջապահության նախարարը խնդրի առողջապահության բյուջեն կրկնապատկել. Արմեն Սարգսյան


Սա վերջին կորոնավիրուսը չէ և վերջին պանդեմիան չէ, մենք պետք է պատրաստ լինենք, աշխարհը պետք է սկսի ներդրումներ կատարել առողջապահության ոլորտում: Այս մասին «COVID-19. հաջողություն եւ գլոբալ համագործակցության ուղիներ» թեմայով վեբինարի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է գրեթե 400 մարդ, եւ թիվն աճում է օրական 10-20-ով, ինչը, նախագահի խոսքով, շատ ցավալի է: Ամեն օր երկրում կորոնավիրուսի 2000 թեստ է անցկացվում, եւ դրանց մոտ մեկ երրորդը դրական է լինում:

Այդպիսով, Հայաստանում հիվանդացության մակարդակը շարունակում է աճել, պլատոյի դեռ չենք հասել:

Նախագահի խոսքով՝ աշխարհը փոխվել է կորոնավիրուսի պատճառով, բազմաթիվ նոր խնդիրներ են առաջացել, այդ թվում՝ մթերային անվտանգության հետ կապված:  

«Նոր աշխարհում մարդկանց պահվածքը պետք է փոխվի: Ազգերը պետք է հասկանան, թե ինչ պետք է անեն կորոնավիրուսից հետո: Նոր աշխարհում շատ բան կվերաիմաստավորվի, մենք պետք է հասկանանք, թե ինչպես պետք է ապրենք նոր աշխարհում: Եթե մենք խելացի լինենք, մենք հաջողության կհասնենք, իսկ եթե ոչ՝ Աստված մեզ օգնական»,-ասել է ՀՀ նախագահը:

Նա նաև նշել է, որ հիմա ամենահարմար ժամանակն է, որ Հայաստանի առողջապահության նախարարը խորհրդարանին դիմի առողջապահության բյուջեն կրկնապատկելու խնդրանքով: 

Նրա խոսքով՝ հետո, կորոնավիրուսի համավարակից հետո առողջապահության բյուջեի նույնիսկ 10 տոկոսի ավելացմանը բավականին դժվար կլինի հասնել, ուստի հիմա ամենալավ ժամանակն է:

Առողջապահության առաջին փոխնախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի առողջապահության համակարգը երկար տարիներ թերի է ֆինանսավորվել, եւ արդյունքում այսօր շատ խնդիրներ կան, որոնք պետք է լուծել, որպեսզի համակարգը սկսի ավելի արդյունավետ աշխատել:

Չնայած բոլոր խնդիրներին, շատ մասնագետների գնահատմամբ, այդ թվում միջազգային, Հայաստանի առողջապահության համակարգն այսօր ընդհանուր առմամբ լավ է հաղթահարում իր խնդիրները, նշեց փոխնախարարը:

ՀՀ նախագահի աշխատակազմ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին