f

Անկախ

Դուք դեռ մի օր երնեկ եք տալու այն նույն Հանրապետականին, ում դեմ պայքարել եք, երնեկ եք տալու Սերժի ֆանատներին, հոգում խորքում երազելու եք լինել Աշոտյանի կամ Շարմազանովի տեղը


Կա բավականին գրագետ երկիտասարդների մի բանակ, ովքեր տարիներ շարունակ փորձում էին Հայաստանում փոխել կյանքի որակը ու չափանիշները, ու դե իշխանափոխության օրերին էլ ակտիվ մասնակցում էին այդ գործընթացին ու փաստացի Նիկոլին բերեցին իշխանության։ Այնպես չի, որ բոլորը դա անում էին հեռահար նպատակով՝ հանուն իրենց շահի, բազմաթիվ մարդիկ դա արել են իներցիայով, կամ ինչ-ինչ համոզմունքներից ելնելով, մասնավորապես, որ էլ անհնարին է նախկինի պես ապրելը ու երկիրը պետք է դրվի նոր ռելսերի վրա։ Ազնիվ ձգտում էր։

Սակայն այդ երիտասարդները չհաշվարկեցին մի բան, թե ով է Նիկոլը, և այդ ում են իրենք օգնում վերցնելու իշխանությունը։ Ու այսօր ակնհայտ երևում է, որ բազմաթիվ մասնակիցներ ուղղակի տվայտվում են՝ ամեն անգամ տենելով Նիկոլի հերթական հիմարությունը, ապշում են, երբ տեսնում են, թե այդ անձը դեռ ինչերի է ընդունակ, զարմանում են, երբ ակնառու կերպով տեսնում են, թե նա ոնց պահի շահի համար կարող է քայլել այն ամենի վրայով, ինչ արժեքների համար այդ երիտասարդները պայքարել են, որ կարող է ընդամենը մի քանի լայքի կամ ծափի համար գովազդել տգիտությունն ու երեսապաշտությունը, կեղծիքն ու զավեշտալին։

Տղերք ջան, դուք իրոք գոմաղբի մեջ եք, որի գարշահոտությունը արդեն իսկ զգում եք, բայց ոչ հետ գնալու տեղ ունեք, ոչ էլ առաջ, քանի որ կաշկանդված ու պարալիզացված եք իշխանափոխությունը ձեր մասնակցությամբ։ Դուք իրոք վատ եք պատկերացնում, թե ում եք ընտրել առաջնորդ, նա ինչպիսի արժեհամակարգի կրողն է, ինչերի է ընդունակ։

Դուք դեռ մի օր երնեկ եք տալու այն նույն Հանրապետականին, ում դեմ պայքարել եք, երնեկ եք տալու Սերժի ֆանատներին, հոգում խորքում երազելու եք լինել Աշոտյանի կամ Շարմազանովի տեղը։ Դուք ձեր ողջ կյանքում չեք մաքրվելու այս ամենից, եթե իհարկե խելք չունենաք շուտափույթ կտրելու ձեզ ու ձեր անցյալը կապող պորտալարը ու շարժվեք առաջ՝ փորձելով կանգենցել այս մոլագարության թատրոնը, որում հայտնվել է Հայաստանը նաև ձեր սխալ հաշվարկների ու քաղաքական կուրության հետևանքով․․․

Արգիշտի Կիվիրյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Իշխանափոխություն

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին