f

Անկախ

Խիստ մտահոգիչ ցուցանիշներ տնտեսության բոլոր ոլորտներում. Սուրեն Պարսյան


ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին տնտեսական ճգնաժամը ավելի է խորացել՝ կազմելով -3,9 տոկոս։ Տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում բացասական արդյունքներ և սպասումներ կան, որն իր արտացոլում է գտել պաշտոնական վիճակագրության մեջ, մասնավորապես՝ հունվար-մայիս ամիսներին՝ արդյունաբերության աճը դանդաղել է՝ կազմելով +2,4 տոկոս, շինարարությունը անկում է գրանցել -23,6 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ -10,2 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ -4,2 տոկոսով։ Առավել մտահոգիչ է արտաքին առևտրաշրջանառության ծավալների կրճատումը (–11,2 տոկոսով). մասնավորապես՝ արտահանումը նվազել է -8,1 տոկոսով, ներմուծումը՝ -12,8 տոկոսով։

Հայաստանի այս տարվա տնտեսական վիճակի և հետագա զարգացումների մասին բազմիցս եմ խոսել։ Ցավոք, ևս մեկ անգամ պետք է արձանագրել, որ մեր երկիրը դեռ գտնվում է ֆինանսատնտեսական ճգնաժամի սկզբում։ Գործող իշխանությունները օր առաջ պետք է վերանայեն իրենց օրակարգը՝ առաջին պլան մղելով սոցիալ-տնտեսական հարցերը, հակառակ դեպքում ճգնաժամը կդառնա աղետ մեր տնտեսության և ժողովրդի համար։

Իշխանությունները պետք է ճիշտ ազդակներ փոխանցեն հանրությանը և այս ճգնաժամային իրավիճակում գոնե փրկեն քիչ թե շատ «առողջ» կազմակերպությունները։ Այս իրավիճակից ավելի քիչ կորուստներով դուրս գալու համար՝ ձեռնարկատերերին առաջարկում եմ.

1․ Վերանայել իրենց ծախսերը՝ կրճատելով բուն բիզնեսի հետ չկապված ծախսերը,

2․ Իրենց ձեռնարկատիրական գործունեությունը նախապատրաստել հեռավար ընթացակարգով իրականացնելուն՝ միաժամանակ զարգացնելով առցանց առևտուրը և առաքումները,

3․ Խուսափել խոշոր պարտքով գործարքներից,

4․ Հետաձգել վարկային պարտավորությունների մարումները,

5․ Հնարավորինս պահել որակյալ կադրերին,

6․ Դոլարային վարկերը վերափոխել դրամայինի,

7. Ավելացնել վաճառվող ապրանքների և մատուցվող ծառայությունների անվանացանկը,

8. Իրականացնել առավել ճկուն գնային քաղաքականություն. բաց չթողնել հաճախորդի,

9. Ներգրավել նոր գործընկերներ (փայատերեր) իրենց կապիտալով և կապերով,

10. Էականորեն նվազեցնել վարձակալության վճարները․ներկայումս ազատ և ավելի մատչելի առևտրային տարածքներ հեշտ կարող եք գտնել,

11․ Պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները և այլն։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան։

Սուրեն Պարսյան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին